ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Քուվեյթի միջև միջպետական համաձայնագիր է ստորագրվել

gov.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» միջպետական համաձայնագիրը, տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն: 

Վարչապետը ողջունել և կարևորել է համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներին զուգահեռ կարևոր է նաև իրավական դաշտի կարգավորումը: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ իրավական դաշտում փորձի փոխանակումը և փորձագետների փոխայցելությունները կամրապնդեն Հայաստանի և Քուվեյթի բարեկամական փոխգործակցությունը, ինչպես նաև կնպաստեն տարբեր ոլորտներում կապերի զարգացմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: