ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևը փոխել է «խավիարային դիվանագիտությունը». The Economist

huffpost.com

Քաղբանտարկյալների համաներումը մարդու իրավունքների պարբերաբար շարունակվող խախտումների ֆոնին չի կարող գնահատվել որպես առաջընթաց: Այս մասին ասվում է Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի կողմից մարտի 17-ին Ադրբեջանում 14 քաղբանտարկյալի ազատ արձակման կապակցությամբ տարածված հայտարարությունում: Կառույցը այս համաներումը գնահատում է որպես Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում ադրբեջանական ղեկավարության համար Սպիտակ տանը ընդունելություն կազմակերպելու Բաքվի հնարավորությունների ընդլայնում:

Ալիևի կողմից մի շարք քաղբանտարկյալներին ներում շնորհելու որոշման կապակցությամբ հիացական գնահատականները սկսել են զիջել այդ քայլի չոր քաղաքական գնահատականներին ոչ միայն ադրբեջանական այլ նաև միջազգային հանրության կողմից: Նշենք, որ վերլուծաբանները դեռ այն ժամանակ ասում էին, որ Ալիևի կողմից նման հրամանը ոչ թե նրա ավելի ժողովրդավար դառնալու արդյունք է, այլ նպատակ է հետապնդում սիրաշահելու արևմտյան գործընկերներին՝ հատկապես ԱՄՆ-ին: Սակայն այն ժամանակ ամերիկյան և եվրոպական ղեկավար շրջանակների կողմից Ալիևի այս որոշման կապակցությամբ հնչող ստանդարտ դրական արձագանքը միջազգային հանրության համար ընկալելի չէր դարձնում Ալիևի որոշման իրական շարժառիթները: Իսկ դրանք հետևյալն են՝ չեզոքացնել ԱՄՆ-ում որոշակի շրջանակների  հակաադրբեջանական արդյունավետ գործունեությունը և վերականգնել Վաշինգտոնի հետ հարաբերությունները, որոնք այժմ բավականին վատ վիճակում են գտնվում:

Դրա համար Ադրբեջանը ստիպված է անցում կատարել զիջումների քաղաքականության, քանի որ, ինչպես ցույց է տվել վերջին ամիսներին Բաքվի դիվանագիտական պրակտիկան(օրինակ՝ ԵԽԽՎ ձախողումը), ադրբեջանական ավանդական դիվանագիտությունը այլևս այդքան էլ արյունավետ չէ: Այս կապակցությամբ բրիտանական The Economist-ը գրում է նաև, որ Ադրբեջանը ստիպված է այլ ուղիներ փնտրելու, քանի որ «ավանդաբար խավիարային դիվանագիտություն օգտագործող Ալիևի ռեսուրսները նավթի գների անկման հետևանքով կրճատվել են»: Մեկնաբանելով քաղբանտարկյալներին համաներում շնորհելը՝ հեղինակավոր թերթը գրում է. «Նավթային պետության բռնապետական ռեժիմը պատրաստվում է Վաշինգտոնում մարտի 31-ին կայանալիք միջուկային անվտանգության գագաթաժողովին՝ փորձելով վերականգնել իր ռեկորդային ցածր վարկանիշը»:

Սակայն հարկ է նշել, որ Ալիևը սխալվել է իր հաշվարկներում: Բաքուն ազատ է արձակել ոչ այն քաղբանտարկյալներին, որոնց պատճառով Արևմուտքը այդքան քննադատում էր Ալիևին և ենթադրվում է, որ Վաշինգտոնում այս մասին Ալիևին անպայման հիշեցնելու են:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    10.10.2024
       
    11.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: