ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մինսկը հերքել է Բաքվին ռազմական օգնություն տրամադրելու մասին ադրբեջանական ԶԼՄ-ների լուրերը

belarus.by

Բելառուսի ԱԳՆ-ն հերքել է Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին ռազմական օգնություն տրամադրելու մասին որոշ ԶԼՄ-ներում հայտնված լուրերը, հաղորդում է РИА Новости-ն: 

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Բելառուսը ռազմական օգնություն է տրամադրում, մասնավորապես՝ զենք է մատակարարում Ադրբեջանին։ 

«Ինչ վերաբերում է որոշ ԶԼՄ-ներում հնչած հայտարարություններին՝ Բելառուսի կողմից կողմերից մեկին ռազմական օգնություն տրամադրելու մասին, ապա դրանք անհիմն լուրեր են: Ռազմական լուծման կամ ռազմական օգնության մասին չի կարող ոչ մի խոսք լինել»,- ասված է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Միրոնչիկի հայտարարությունում։

Նրա խոսքով՝ Բելառուսը «միշտ պատրաստ է նպաստել բանակցությունների սեղանի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանը»: Միրոնչիկը նշել է, որ «գլխավոր դիրքորոշումը, որից ելնում է բելառուսական կողմն, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու հստակ կոչն է, ինչպես դա նշված է ՄԱԿ-ի կանոնադրությունում կամ այլ հեղինակավոր միջազգային-իրավական փաստաթղթերում»։

Բելառուսի ԱԳՆ-ում «նախկինի պես վստահ են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով և միայն համընդհանուր ճանաչված սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի համապատասխան»։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Երևանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը: Հանդիպմանն ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել է հայկական կողմի խորը տարակուսանքը 2016թ. ապրիլի 2-ին տարածված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: