ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բոստոնում կապամոնտաժեն Հայոց ցեղասպանությունը հերքող գովազդային վահանակը

Բոստոնի գովազդային վահանակը, որի տեղադրման համար վճարել է Հայոց ցեղասպանությունը հերքող խումբը, սխալմամբ է տեղադրվել և կապամոնտաժվի: Այս մասին էլեկտրոնային փոստով հաղորդել է Clear Channel Outdoors ընկերության ներկայացուցիչը:

Ըստ Boston.com-ի, Հայկական ժառանգության զբոսայգուց մի քանի փողոց հեռու տեղադրված գովազդային վահանակը ձեռք է բերել «Թյուրքական հարթակ» խումբը, Հայ ժողովրդի ցեղասպանության հերքման արշավի շրջանակում:

Վահանակի վրա հետևյալ գրությունն է՝ «Ճշմարտություն = Խաղաղություն»: Թուրքիայի դրոշով ձեռքի երկու մատները խաղաղության խորհրդանիշն են ցուցադրում, մինչդեռ Ռուսաստանի (ձախից) և Հայաստանի (աջից) դրոշներով ձեռքերը պատկերված են կեղծիքի խորհրդանիշով խաչված մատներով:

Ըստ Massis Post-ի, գովազդային վահանակի տեքստն ընթերցողներին առաջարկում է այցելել FactCheckArmenia.com կայք, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը՝ այն որակելով որպես «հայկական սփյուռքի կողմից ֆինանսավորվող հզոր քարոզչություն»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0 կմ/ժ
    15 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: