ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց մեղքի բաժինն ունեն Ադրբեջանի բլիցկրիգի փորձի մեջ

Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմն ավարտվեց, և այժմ միջազգային փորձագիտական և քաղաքագիտական շրջանակների կողմից փորձ է արվում վերլուծել հակամարտության նման էսկալացիայի պատճառներն, ընթացքն, ինչպես նաև ստեղծված նոր իրավիճակը: Այս տեսանկյունից առանձին ուշադրություն պետք է դարձնել նաև միջազգային հանրության և, մասնավորապես, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (թե՛ ընդհանուր, թե՛ առանձին-առանձին) «մեղավորության» կամ պատասխանատվության խնդրին:
Այդ մեղավորության չափը հստակ պատկերացնելու համար արձանագրենք մի քանի կարևոր փաստ: Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանների ողջ երկայնքով սկսած ռազմական գործողությունների վերսկսումը ոչ այլ ինչ էր, քան 1994թ մայիսի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ Բիշքեքում Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂՀ կողմից ստորագրված զինադադարի համաձայնագրի կոպտագույն խախտում: Բացի այդ, ադրբեջանական կողմի աննախադեպ հարձակումը հանդիսանում է նաև 1995թ փետրվարի 3-ի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի ամրապնդման վերաբերյալ» ԵԱՀԿ Մինսկի Խորհրդաժողովի համանախագաhության առաջարկների կոպտագույն խախտում:
Ավելին՝ այդ արկածախնդրությունը հարված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտին և նրանց մանդատին: 1995թ մարտի 23-ին տրամադրված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատը (որը հիմնվում է նաև Բուդապեշտի գագաթաժողովի որոշումների վրա) սահմանում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առանցքային խնդիրներից է հրադադարի ամրապնդման համար համատեղ ջանքերի գործադրումը:
Սակայն, ինչպես ցույց տվեց Ադրբեջանի կողմից սկսված քառօրյա պատերազմը, ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագաhող երկրներն՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, փաստորեն, չեն կարողանում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հակամարտության էսկալացիան կանխելու, Ալիևի կողմից հնարավոր ռազմական գործողությունները կանխարգելելու համար: Ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահությունը, չնայած այն հանգամանքին, որ կազմված է ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող 3 երկրներից, իր գործունեության ընթացքում թույլ է տվել այնպիսի թերացումներ, որոնք էլ հանգեցրել են ներկայիս իրավիճակին: Տվյալ թերացումներից թերևս առավել աչքի ընկնողներից մեկը վերջին տարիներին Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանության և սահմանային միջադեպերի հետ կապված հասցեագրված հայտարարությունների ոչ բավարար քանակն ու կոշտությունն է: Առաջին հայացքից թվում է, թե ԱՄՆ-ի, ԵՄ-ի (ի դեմս` Ֆրանսիայի), Ռուսաստանի նման ուժային կենտրոնների ներկայացվածությունը պետք է լրացուցիչ արդյունավետություն հաղորդի նրանց միջնորդական առաքելությանը և նվազեցնի կողմերից որևէ մեկի կողմից ստանձնած պարտավորությունների խախտման հավանականությունը: Սակայն, ինչպես բացմիցս ականատես ենք եղել և ականատես եղանք ապրիլի սկզբին, այդ հանգամանքն ադրբեջանական իշխանություններին ընդհանրապես չի կաշկանդում՝ հետ չպահելով անգամ խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական հանցագործություններից: Այս ամենը միայն վկայում է, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները դրսևորել են ոչ բավարար միջնորդական կոմպետենտություն, իսկ Բաքվի պահվածը ոչ այլ ինչ էր, քան հարված նրանց հեղինակությանը՝ թե՛ որպես ուժային կենտրոնների, թե՛ որպես միջնորդների:
Հատկանշական է նաև այն, որ ԼՂՀ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների համար Ռուսաստանը, բացի ԵԱՀԿ ՄԽ մյուս անդամների հետ կիսած իր մեղավորությունից, ունի նաև լրացուցիչ պատասխանատվություն: Ինչպես սկզբում նշեցինք, 1994թ-ին Բիշքեքում ստորագրված եռակողմ հրադադարի համաձայնագիրը կնքվել է հենց Մոսկվայի միջնորդությամբ: Ուստի, որպես հակամարտության կարգավորման գործընթացի ակունքներում ընկած թերևս ամենաառանցքային փաստաթղթերից մեկի՝ Բիշքեքյան համաձայնագրի միջնորդ, Ռուսաստանը պետք է լրացուցիչ պարտավորվածություն զգար հնարավոր էսկալացիաների կանխման և Բաքվին հնարավոր ռազմական արկածախնդրությունից հետ պահելու առումով: Մոսկվայի նման թերացումը (չի բացառվում անգամ միտումնավոր) ցույց տվեց նրա ոչ հետևողական պահվածքն իր միջնորդական պարտավորությունների նկատմամբ:
Ռուսաստանի թերացումը չի սահմանափակվում միայն միջնորդի և ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահի դերով. Մոսկվան թերացավ նաև որպես ՀՀ ռազմավարական դաշնակից: Ըստ տրամաբանության՝ այս կամ այն կերպ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր միջնորդ երկրներից հենց ռուսական կողմը պետք է ամենաշահագրգռվածը լիներ հակամարտության խաղաղ կարգավորմամբ, քանզի ցանկացած էսկալացիա ուղղակի սպառնալիք է իր ռազմավարական դաշնակից Հայաստանի նկատմամբ: Սակայն, ինչպես տեսանք, Ռուսաստանի դեպքում այս տրամաբանությունը չի գործում: Պուտինի՝ ռազմական գործողությունների վերսկսումից միայն 3 օր անց կատարված զանգը կողմերին, ԼՂՀ դեմ կիրառված զենքի մեծ մասի ռուսական ծագումն առնվազն հարցեր են առաջացնում հայկական կողմի մոտ՝ քանզի առկա է սթափ գիտակցում, որ ռազմավարական դաշնակցությունը միակողմանի չի կարող լինել:
Ամփոփելով վերոնշյալը՝ կարող ենք նշել, որ չնայած ԼՂՀ սահմանագծին նոր էսկալացիայի և տասնյակ զոհերի համար գլխավոր մեղավորն ադրբեջանական իշխանություններն են, նրանց զուգահեռ (գիտակցված կամ չգիտակցված) անգործության համար իրենց մեղքի բաժինն ունի թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, թե՛ յուրաքանչուր համանախագահ առանձին վերցված:
այլ նյութեր այս թեմայով
- Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ «Կողմերը ուղիղ կապի մեջ են, և ձեզ վստահեցնում եմ՝ խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի, քանի դեռ նոր միջանցքը...
- Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի անկախությունը և Հայոց ցեղասպանությունը․ Դավիթ Բաբայան Օրերս Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջան/ի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող հայտարարությամբ է հանդես...
- Լարվածությունը պահպանվում է․ Արցախի ՊՆ Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով տարբեր տրամաչափի...
- Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ Հայկական կողմից կորուստներ չկան։
- Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր...
-
17:15
Գուտերիշն այցելել է Լվովի համալսարան
-
17:00
Շվեդիան և Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի պահանջներն արտահանձնման հարցում
-
16:52
Խնդրում եմ զոհերի հարազատներին, անհետ կորածների ընտանքիներին փոխանցել մեր զորակցության խոսքերը. Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակներ է ստացել
-
16:00
Երևանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի ողբերգության կապակցությամբ
-
15:48
Կխստացվեն Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի միջոցները
-
15:46
Կառավարությունը 757 մլն դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
-
15:45
ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու նախագիծ
-
15:34
Ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, տեսնում եմ, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան. Փաշինյան
-
15:21
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:00
Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
-
14:31
Այս սգո օրերին ես միանում եմ ամբողջ հայությանը․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել
-
14:13
Կառավարության անդամները հարգանքի տուրք են մատուցել «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հիաշատակին. անդրադարձ է կատարվել որոնողափրկարարական աշխատանքների ընթացքին
-
13:23
Իրան-Թուրքիա սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
-
13:22
Պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար Մայր Աթոռում հոգեհանգստյան արարողություն է կատարվել
-
13:14
Փաշինյանը երկու տարի անց հիշեց Բեյրութի պայթյունից հետո տված իր հանձնարարականի մասին
-
11:55
Ահաբեկչության վերաբերյալ որևէ փաստ չկա. ՔԿ նախագահը «Սուրմալու»-ի գործի մասին
-
11:11
Թուրքմենստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին
-
10:40
ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ
-
09:45
Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ
-
09:22
ԱՄՆ պետդեպը վերահաստատել է ԼՂ խնդրի հետ կապված բոլոր հարցերը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:54
Տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից
-
21:25
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին՝ 4:0
-
00:45
Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
-
10:28
Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երևանի առաջարկները․ Լավրով
-
10:51
Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ
-
11:00
Խաղաղապահների գործունեության վերաբերյալ առաջարկները հայկական կողմը ՌԴ ղեկավարությանն է փոխանցել 2021 թվականին․ ՀՀ ԱԳՆ
-
08:12
Ադրբեջանի ԶՈՒ-երը հրաձգային զենքից կրակ են բացել ԼՂ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
-
14:08
Սեպտեմբերի 2-ին հրավիրում ենք համահայկական հանրահավաք․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Դիմադրություն» շարժման անելիքները
-
17:09
Ի՞նչ նպատակներ ունի Թուրքիան՝ ԲՐԻԿՍ-ի հետ կապված
-
11:57
Կան բոլոր հնարավորությունները փրկելու Արցախը․ Դավիթ Բաբայան
Խոնավություն՝ 8%
Քամի՝ 4,12 կմ/ժ