Անհրաժեշտ է սկսել Թուրքիային Մինսկի խմբից դուրս մղելու գործընթաց

Ապրիլյան քառօրյա պատերազմը յուրահատուկ թեստ էր միջազգային հանրության արձագանքի ստուգման համար: Այս առումով առավել հետաքրքրական էր թերևս ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների (Ֆրանսիա, ՌԴ, ԱՄՆ /համանախագահներ/, Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Թուրքիան, ինչպես նաև Հայաստան և Ադրբեջան) հայտարարությունները, որոնք՝ որպես հակամարտության կարգավորման միջնորդներ, առնվազն պետք է շահագրգռված լինեին իրավիճակի հնարավորինս արագ կարգավորմամբ:
Ինչպես ցույց տվեց իրադարձությունների ընթացքը, Մինսկի խմբի ոչ բոլոր անդամները հանդես եկան ռազմական գործողությունների դադարեցման, լարվածության նվազեցման կոչերով: Ստեղծված իրավիճակում Մինսկի խմբի անդամ հանդիսացող Թուրքիան, ինչպես և կարելի էր սպասել, ամեն կերպ փորձում էր իր աջակցությունը ցույց տալ «կրտսեր եղբորը»: Այս մասին են վկայում թուրքական կողմի հայտարարությունները:
Ապրիլի 2-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով վերսկսած ռազմական գործողությունների հետ կապված տարածած հայտարարությունում Թուրքիայի ԱԳՆ-ն ոչ միայն մեղադրում է Հայաստանին, այլ նաև զգուշացնում, որ քանի դեռ «ադրբեջանական հողերի օկուպացիան» շարունակվում է, նման ռազմական բախումների հավանականությունը կպահպանվի: «Թուրքիան՝ որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կշարունակի իր աջակցությունն արդար և երկարատև լուծման ջանքերին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների շրջանակներում»,- ասված է հայտարարությունում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 4-ին՝ թուրքական «Կարմիր Մահիկ» կազմակերպության խորհրդի նիստում ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով ռազմական գործողությունների վերսկսմանը, նշել է. «Թուրքիան Ղարաբաղի հարցում մշտապես Ադրբեջանի կողքին է եղել և կշարունակի լինել: Ղարաբաղը մի օր անպայման իր իսկական տիրոջը կվերադարձվի. Ադրբեջանինը կլինի: Ես հավատում եմ դրան»:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, իր հերթին, ապրիլի 5-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ժամանակ հայտարարել է. «Մենք՝ 78 միլիոն ժողովրդով, Ադրբեջանի հետ ենք ու նրա կողքին ենք լինելու մինչև օկուպացված հողերի հետ գրավելը: Սիրելի Ադրբեջանի ամեն մի զոհը մեր զոհն է: Ողջ աշխարհը պիտի իմանա, որ Թուրքիան մնալու է Ադրբեջանի հետ ուս ուսի տված՝ ընդդեմ Հայաստանի ագրեսիայի»:
Լրագրողների հետ հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 6-ին հայտարարել է. «Մենք միշտ հստակ ասել ենք, որ ցանկանում ենք րոպե առաջ լուծվի Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:
Ներկայացված հայտարարություններն Ադրբեջանին ուղղված կոչերի մի մասն են միայն: Ինչպես կարելի է նկատել, թուրքական բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտ աջակցություն են հայտնել Ադրբեջանին, հակամարտության կարգավորման սկզբունքներից շեշտել են միայն տարածքային ամբողջականության սկզբունքը և ուղղակիորեն խրախուսել են ռազմական էսկալացիան:
Քառօրյա պատերազմի օրերին Թուրքիան փաստորեն Մինսկի խմբի միակ անդամն էր (Բելառուսի հայտարարությունը ՀՀ ԱԳՆ արձագանքից հետո դարձավ հավասարակշռված), որը բացահայտ միակողմանի աջակցություն հայտնեց հակամարտության կողմ հանդիսացող Ադրբեջանին, ավելին՝ ողջունեց ռազմական գործողությունները՝ փորձելով արդարացնել ռազմական ագրեսիան: Ճիշտ է, ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում միջնորդական հիմնական ջանքերը գործադրվում են համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ՌԴ կողմից, իսկ ՄԽ մյուս անդամները, հանդես են գալիս ավելի շատ որպես «ֆոնային միջնորդներ», այնուամենայնիվ վերջիններիս որդեգրած կեցվածքը ևս իր ազդեցությունն ունի հակամարտության կարգավորման գործում: Տվյալ պարագայում ծագում է բավական տրամաբանական հարց. միջնորդական պարտավորություն ստանձնած պետությունը, որը հակամարտության էսկալացիայի փուլում փաստացի խրախուսել է ռազմական ագրեսիան, արդյո՞ք պետք է շարունակի մնալ տվյալ միջնորդական ձևաչափում:
Միջնորդության վերաբերյալ բոլոր քաղաքագիտական սահմանումներում որպես հիմնական հիմնական բնորոշիչ սկզբունք կարևորվում է անկողմնակալությունը: Թուրքիայի կողմից անկողմնակալության սկզբունքը ոչ միայն չի պահպանվում, այլ հակառակը՝ իր կողմնակալ վերաբերմունքով Անկարան հարվածում է նաև Մինսկի խմբի՝ որպես միջնորդական ձևաչափի հեղինակությանը:
Հատկանշական է, որ Թուրքիայի դիրքորոշման ապակառուցողական բնույթն ընկալում են նաև մյուս միջնորդները, ինչի մասին է վկայում թեկուզ այն հանգամանքը, որ որոշ հայտարարություններում կարելի է հանդիպել անուղղակի ակնարկների՝ հակամարտության էսկլացիան չխրախուսելու կոչերի տեսքով: Հաշվի առնելով այդ ընկալման առկայությունն՝ անհրաժեշտ է, որ հայկական կողմն օր առաջ բարձրաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիայի հեռացման հարցը: Տվյալ պահանջը պետք է բարձրաձայնվի ոչ միայն ՀՀ պետական պաշտոնյաների, ՀՀ դեսպանների կողմից, այլ նաև փորձագիտական շրջանակների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կողմից:
Ինչ վերաբերում է խնդրի իրավական մասին, ապա պետք է նշել, որ այդ տեսանկյունից գործընթացը բավական բարդ է, քանի որ ԵԱՀԿ բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով, ինչը, բնականաբար նվազեցնում է Մինսկի խմբի կազմի վերանայման հնարավորությունը: Հարկ է նշել, որ տվյալ դեպքում գործընթացի արդյունավետությունը չպետք է դիտարկել միայն նրա երաշխավորված ելքով: Հայակական կողմը բավական դիվիդենտներ կարող է ստանալ թեկուզ միայն նման գործընթացի մեկնարկով և ընթացքով: Թուրքիային Մինսկի խմբից դուրս մղելու գործընթացի թե՛ մեկնարկը, թե՛ ընթացքն արդեն իսկ բավական ազդեցիկ գործընթաց է, որը չի կարող չփոխել քաղաքական ֆոնը՝ մյուս միջնորդների և միջազգային հանրության ընկալումներում առավել ամրապնդելով այն թեզը, որ Թուրքիան ապակառուցողական ազդեցություն է ունենում հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Անկախ ելքից՝ նման գործընթաց նախաձեռնելով հնարավոր է նախօրոք կանխել հակամարտության կարգավորման վերաբերյալ թուրքական կողմի հնարավոր ադրբեջանամետ առաջարկները, ինչպես նաև վերջ դնել համանախագահության ինստիտուտի հնարավոր փոփոխության դեպքում Թուրքիայի ներգրավման հեռանկարին: Ավելին՝ Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս մղելու գործընթացը նաև բավական լուրջ հարված է Անկարայի հեղինակությանը, ինչը հետագայում հաշվի կառնվի նաև նրան տարբեր միջնորդական ձևաչափերում ներառելու հնարավորությունը դիտարկելիս:
Քառօրյա պատերազմը մեր դիվանագիտության առջև դրեց հստակ խնդիր՝ արտաքին քաղաքականությամբ ամրագրել ռազմաճակատում ունեցած հաջողությունները: Այս համատեքստում անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն նախաձեռնողականություն՝ առաջնորդվելով ոչ թե 100%-ով երաշխավորված ելք ունենալու, այլ մեր շահերից բխող քաղաքական ֆոն ստեղծելու, թուրք-ադրբեջանական տանդեմին միջազգային պրեսինգի ենթարկելու խնդրով: ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային դուրս մղելու գործընթացը թերևս կարող է դառնալ հայկական կողմի նախաձեռնություններից մեկը, որի դեմ ձեռնարկվելիք հակաքայլերը, բնականաբար, Անկարայից և Բաքվից կպահանջեն հավելյալ ռեսուրսներ:
այլ նյութեր այս թեմայով
- Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ «Կողմերը ուղիղ կապի մեջ են, և ձեզ վստահեցնում եմ՝ խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի, քանի դեռ նոր միջանցքը...
- Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի անկախությունը և Հայոց ցեղասպանությունը․ Դավիթ Բաբայան Օրերս Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջան/ի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող հայտարարությամբ է հանդես...
- Լարվածությունը պահպանվում է․ Արցախի ՊՆ Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով տարբեր տրամաչափի...
- Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ Հայկական կողմից կորուստներ չկան։
- Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր...
-
18:20
ՌԴ ԱԳՆ-ն սպասում է «Սուրմալուի» պայթյունի վերաբերյալ հրապարակման հետ կապված Երեւանին ուղարկված նոտայի պատասխանին
-
18:08
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարի հետ
-
18:05
Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել բոլոր պաշտոնական շփումները Թայվանի հետ
-
17:15
Գուտերիշն այցելել է Լվովի համալսարան
-
17:00
Շվեդիան և Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի պահանջներն արտահանձնման հարցում
-
16:52
Խնդրում եմ զոհերի հարազատներին, անհետ կորածների ընտանքիներին փոխանցել մեր զորակցության խոսքերը. Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակներ է ստացել
-
16:00
Երևանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի ողբերգության կապակցությամբ
-
15:48
Կխստացվեն Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի միջոցները
-
15:46
Կառավարությունը 757 մլն դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
-
15:45
ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու նախագիծ
-
15:34
Ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, տեսնում եմ, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան. Փաշինյան
-
15:21
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:00
Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
-
14:31
Այս սգո օրերին ես միանում եմ ամբողջ հայությանը․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել
-
14:13
Կառավարության անդամները հարգանքի տուրք են մատուցել «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հիաշատակին. անդրադարձ է կատարվել որոնողափրկարարական աշխատանքների ընթացքին
-
13:23
Իրան-Թուրքիա սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
-
13:22
Պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար Մայր Աթոռում հոգեհանգստյան արարողություն է կատարվել
-
13:14
Փաշինյանը երկու տարի անց հիշեց Բեյրութի պայթյունից հետո տված իր հանձնարարականի մասին
-
11:55
Ահաբեկչության վերաբերյալ որևէ փաստ չկա. ՔԿ նախագահը «Սուրմալու»-ի գործի մասին
-
11:11
Թուրքմենստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:54
Տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից
-
21:25
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին՝ 4:0
-
00:45
Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
-
10:28
Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երևանի առաջարկները․ Լավրով
-
10:51
Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ
-
11:00
Խաղաղապահների գործունեության վերաբերյալ առաջարկները հայկական կողմը ՌԴ ղեկավարությանն է փոխանցել 2021 թվականին․ ՀՀ ԱԳՆ
-
08:12
Ադրբեջանի ԶՈՒ-երը հրաձգային զենքից կրակ են բացել ԼՂ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
-
14:08
Սեպտեմբերի 2-ին հրավիրում ենք համահայկական հանրահավաք․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Դիմադրություն» շարժման անելիքները
-
17:09
Ի՞նչ նպատակներ ունի Թուրքիան՝ ԲՐԻԿՍ-ի հետ կապված
-
11:57
Կան բոլոր հնարավորությունները փրկելու Արցախը․ Դավիթ Բաբայան
Խոնավություն՝ 8%
Քամի՝ 4,12 կմ/ժ