ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքում քաղաքական լուրջ ճգնաժամ է հասունանում

Wissm al-Okili / Reuters

Բաղդադում շիա ցուցարարները նախօրեին երեկոյան լքել են «Կանաչ գոտին», որտեղ տեղակայված են պետական հաստատությունները և դեսպանատները, և որը առանձնահատուկ կերպով է վերահսկվում:

Ցույցի կազմակերպչական կոմիտեում հստակեցնում են, որ ցույցի դադարեցման մասին որոշումը կապված է ուխտագնացության հետ, որը պետք է կատարեն իսլամի շիա ուղղության հետևորդներն այս օրերին: Միևնույն ժամանակ ցուցարարները խոստացել են վերադառնալ մեկ շաբաթ անց, եթե իրենց ներկայացրած քաղաքական պահանջները չկատարվեն: Ցուցարարներն իշխանություններից պահանջում են արդյունավետ պայքար իրականացնել կոռուպցիայի դեմ՝ սպառնալով, որ հակառակ դեպքում իրենք կգրավեն երկրի ուժային երեք ստորաբաժանումների շտաբ բնակարանները և կպահանջեն արտահերթ ընտրությունների անցկացում:

Հիշեցնենք, ապրիլի 30-ին շիական առաջնորդ Մուքթադ աս-Սադրի գլխավորությամբ Բաղդադի «Կանաչ գոտում» ցույց էին սկսել, որի ժամանակ գրոհով վերցրել էին խորհրդարանի շենքը: Տեղի լրատվամիջոցները հաղորդում էին, որ հարձակման արդյունքում մի շարք պատգամավորներ տարբեր վնասվածքներ են ստացել: Ցուցարարները խորհրդարանի շենքը լքել են միայն մայիսի 1-ին: Նշենք, որ բողոքի ցույցի համար առիթ է հանդիսացել խորհրդարանի նիստի հերթական հետաձգումը, երբ խորհրդարանը չկարողացավ քվեարկել կառավարության նոր կազմի համար:

Ցուցարարները կոռուպցիայի փաստերի հետ կապված կոչ են արել նախարարներին հրաժարական տալ, ինչպես նաև հրաժարվել կրոնադավանական սկզբունքով իշխանական մարմիններ ձևավորելուց: Նրանք աջակցում են այս տարվա սկզբին վարչապետ Հայդեր ալ-Աբադիի կողմից առաջարկված կոռուպցիայի դեմ պայքարի համար բարեփոխումների փաթեթին, որը նախատեսում է կադրային վերադասավորումներ իրականացնել կառավարությունում: Սակայն, վերջինիս կազմի շուրջ խորհրդարանում առկա տարաձայնությունների պատճառով այդ բարեփոխումներն անընդհատ հետաձգվում են:

Հարկ է նշել, որ կոռուպցիայի խնդիրը բավականին լուրջ է Իրաքի համար. Transparency International կազմակերպության տվյալներով՝ ներկայումս Իրաքը կոռուպցիայի մակարդակով 168 երկրների շարքում զբաղեցնում է 161-րդ տեղը: Իշխանությունների կողմից հակակոռուպցիոն միջոցների չձեռնարկելու պարագայում երկիրը կարող է հայտնվել քաղաքական լուրջ ճգնաժամի մեջ, ինչը բացասաբար կանդրադառնա նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի արդյունավետության վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.10.2024
       
    06.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: