ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան զգուշացրել է Գերմանիային չընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ որևէ բանաձև

ria.ru

Թուրքիան Գերմանիայի Բունդեսթագին նախազգուշացրել է` չընդունել այնպիսի բանաձև, որտեղ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային տեղահանությունները և սպանությունները կորակվեն որպես ցեղասպանություն:

«Պատմական իրադարձությունների մասին դատողություններ անելը ազգային խորհրդարանների կոմպետենտության սահմաններում չէ: «Ցեղասպանությունը» իրավական հասկացություն է, որը սահմանված է Ժնևի  կոնվենցիայով: Քաղաքական գործիչների դեպքում պետք չէ բացառել, որ նրանք կկողմնորոշվեն քաղաքական կամ կրոնական մոտիվներով», - հայտարարել է Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Կարսլիօղլուն:

Դեսպանն ընդգծել է, որ «երկու ժողովուրդներին պետք է խթանել պատմության այդ ողբերգական էջի վերաիմաստավորման հարցում համագործակցելու համար» և այս համատեքստում հիշեցրել է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին Անկարայի առաջարկը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը կքննարկվի հունիսի 2-ին:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: