ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական կողմերի պահանջները բանակցություններում առաջընթացի կարևոր երաշխիքներ են

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր վերջին հարցազրույցում խոսեց հակամարտության կողմերի նախապայմաններ առաջադրելու անթույլատրելության մասին, քանի որ ըստ վերջինիս՝ դա խոչընդոտում է բանակցությունների առաջընթացը:  Այն, որ ադրբեջանական կողմը բանակցային գործընթացի ողջ ընթացքում հակամարտության մյուս կողմերի հետ խոսել է նախապայմանների լեզվով, ոչ ոքի համար նորություն չէ: Այս տարիների ընթացքում Բաքուն, հղվելով միջազգային իրավունքի սկզբունքներից միայն մեկի, այն է՝ տարածքային ամբողջականություն վրա, պահանջել է հայկական զորքերի դուրս բերում ազատագրված տարածքներից՝ սա ներկայացրելով որպես բանակցություններում առաջընթաց գրանցելու միակ նախապայման։ Փոխարենը, Ադրբեջանը միտումնավոր անտեսել է ամրագրված մյուս երկու սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքն ու ժողողվուրդների ազատ ինքնորոշման իրավունքը:

Ինչ վերաբերում է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակցությունների վերսկսման համար հայկական կողմերի բարձրաձայնած անհրաժեշտ պայմաններին՝ դրանք որևէ կերպ չեն կարող տեղավորվել ամերիկացի համանախագահի տված գնահատականի համատեքստում։ Այդ պահանջները ոչ թե խոչընդոտում են բանակցությունների առաջընթացը, այլ ճիշտ հակառակը՝ արդյունավետ բանակցություններ անցկացնելու և առաջընթաց գրանցելու ամենակարևոր գրավականն են:

Բոլորի և, առաջին հերթին,  համանախագահողների  համար միանշանակ է, որ բանակցություններում հնարավոր չէ առաջընթաց գրանցել, երբ սահմաններին շարունակվում են ռազմական գործողությունները և գրանցվում են զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: ՀՀ նախագահի կողմից առաջարկված երեք պայմանների առակայության դեպքում միայն (վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության) հնարավոր կլինի դադարեցնել ռազմական գործողությունները սահմաններին, ինչն էլ կապահովի անհրաժեշտ վստահության մթնոլորտ՝ բանակցություններում որոշակի առաջընթաց գրանցելու համար: Եվ այն, որ այդ երաշխիքը դեռևս չկա, և սահմաններին շարունակում են մարդիկ զոհվել, նաև համանախագահների աշխատանքի թերացման արդյունք է:

Այս տեսակետից կարելի է առնվազն հուսադրող համարել համանախագահների կողմից արված վերջին հայտարարութունը, որտեղ նրանք խոսում են հաջորդ շաբաթ կողմերի միջև Վիեննայում կայանալիք հնարավոր հանդիպման մասին: Հայտարարությունում խոսվում է հանդիման ժամանակ վստահության միջոցների շուրջ համաձայնության ձեռք բերման  անհրաժեշտության մասին, ինչն, ինչպես իրենք են փաստում, կստեղծի բարենպաստ պայմաններ կարգավորման  սկզբունքների և համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար:  Սա ինքնին արդեն ենթադրում է այնպիսի մեխանիզմների շուրջ համաձայնություն, որոնց  միջոցով հնարավոր կլինի դադարեցնել արյունահեղությունը սահմաններին, առանց ինչի  հնարավոր չէ խոսել բանակցությունների համար անհրաժեշտ «բարենպաստ պայմանների» մասին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: