ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առանց կանխավճարի բնակարան ձեռքբերելու ծրագրի որոշ մանրամասներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերջնական տեսքի է բերել և ներկայացրել է կառավարության հաստատմանը ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը:

Armtimes.com-ը ներկայացնում է  ծրագրի նախագծի նախնական տարբերակը, որում կառավարությանը ներկայացնելիս էական փոփոխություններ չեն կատարվել:

Նախագծի համաձայն Բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանային հաշվառման են ենթակա այն ընտանիքները, որոնք.

 

  •  Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականությանիրավունքով բնակելի տարածություն կամ սեփականության իրավունքովիրենց պատկանող բնակելի տարածությունը չեն օտարել դիմելու օրվաննախորդող 5 տարվա ընթացքում,
  •  բնակվում են վթարային բնակարանային ֆոնդում, նկուղներում, ոչ հիմնականշինություններում (տնակներում) և բնակության համար հարմարեցված այլշինություններում,
  •  բնակվում են ժամանակավոր կացարաններում` հյուրանոցներում,հանրակացարաններում, հանգստյան տներում, առողջարաններում,դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, հիմնարկներիվարչական շենքերում և հանրային օգտագործման այլ տարածքներում,
  •  բնակվում են հարազատների և (կամ) ազգականների մոտ կամվարձակալությամբ,
  •  ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայնբնակարանում կամ բնակելի տանը (այսուհետ` բնակարան)  բնակվողընտանիքի յուրաքանչյուր անդամի ընդհանուր մակերեսովապահովվածությունը կազմում է 9 քմ պակաս,
  •  բացի ամուսիններից, կան ինը տարեկանից բարձր տարբեր սեռի անձինք,որոնք բնակվում են մեկ սենյակում` անկախ բնակելի մակերեսից:

 

 Բնակարանով ապահովման ծրագիրն իրականացվում է լիազորմարմնի և բնակարանի կարիք ունեցող անձի միջև 10-ից մինչև 30տարի ժամկետով կնքված պայմանագրի կամ լիազոր մարմնի,բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում համագործակցողկազմակերպության` բանկ, շինարարական կազմակերպություն և այլնևբնակարանի կարիք ունեցող անձի միջև 10-ից մինչև 30 տարիժամկետով կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա:

 Ծրագրի շրջանակներում տրամադրվող բնակարանի ընդհանուր մակերեսը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար պետք է կազմի շուրջ 14 քմ, իսկ բնակելի սենյակների թիվը որոշվում է` ելնելով ընտանիքի անդամների թվից` հաշվի առնելով նաև ընտանիքի անդամ համարվող կնոջ 22 շաբաթական հղիությունը.

 1)    1-սենյականոց` 2 անձից բաղկացած ընտանիքին,

2)    2-սենյականոց` 3 անձից բաղկացած ընտանիքին,

3)    3-սենյականոց` 4-5 անձից բաղկացած ընտանիքին,

4)  4-սենյականոց` 6 և ավելի անձից բաղկացած ընտանիքին:

  Բնակարանի կարիք ունեցող անձի կողմից նոր կառուցված/կառուցվող կամ անշարժ գույքի երկրորդային շուկայից ձեռք բերված բնակարանի հիփոթեքային վարկի սուբսիդավորման ենթածրագիրը իրականացվում է հետևյալ ընթացակարգով. Ենթածրագիր 4-ով նախատեսված պայմաններին համապատասխան հիփոթեքային վարկով բնակարանի կարիք ունեցող ընտանիքը ձեռք է բերում բնակարան: Հիփոթեքային վարկ տրամադրած բանկին կամ ֆինանսական այլ կազմակերպությանը տրամադրվում է պետական երաշխիք` Պայմանագրով սահմանված ժամկետով: Հիփոթեքային վարկի տոկոսի մի մասը  Պայմանագրով սահմանված ժամկետով փոխհատուցվում է բանկին կամ ֆինանսական այլ կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

 Բացի հիփոթեքային վարկի տոկոսի փոխհատուցումից, շահառուի ընտանիքի անդամների եկամտից վճարված եկամտային հարկն ամբողջությամբ կվերադարձվի ընտանիքին:

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հատուկ նշել է նաև, որ ծրագրի հաստատման դեպքում հնարավոր կլինի ցանկացած աշխատավարձով նորաստեղծ ընտանիքների համար բնակարան ձեռք բերելու հնարավորություն ստեղծել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: