ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը

sputnikarmenia.ru

ՀՀ խորհրդարանը մայիսի 17-ին 2-րդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Կողմ է քվեարկել 94 պատգամավոր, դեմ՝ 18-ը, ևս 4-ը ձեռնպահ են մնացել, փոխանցում է News-ը:

Առաջին և երկրորդ ընթերցումների միջև նախագծում մի շարք փոփոխություններ են կատարվել։

Ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն, խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են: Դրանք տեղի են ունենալու բացառապես համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով): Եթե որևէ կուսակցություն չի ստանում բացարձակ մեծամասնություն, և երեք օրվա ընթացքում չի հաջողվում կոալիցիա ձևավորել, ապա նախագահական ընտրությունների նման առաջին երկու տեղը զբաղեցրած ուժերի մասնակցությամբ տեղի է ունենում ընտրությունների երկրորդ փուլ:

Ընդ որում, առաջին փուլից հետո խորհրդարան անցած կուսակցությունները կարող են միավորվել երկրորդ տեղը գրաված ուժի հետ և կոալիցիա կազմել: Հաղթող ուժը (լինի առաջին, թե երկրորդ փուլի արդյունքում) ստանում է մանդատների առնվազն 54 տոկոսը, սակայն չի կարող ունենալ մանդատների թիվի 2/3-ից ավելին: Իսկ եթե ընտրությունների առաջին փուլում որևէ ուժ ստացել է մանդատների 2/3-ից ավելին, ապա այդ դեպքում մանդատներ են բաշխվում մյուս ուժերին, որպեսզի առաջատար ուժի տեսակարար կշիռը նվազի 2/3-ից:

Բացի այդ, երաշխավորված տեղեր են հատկացվելու առավել խոշոր 4 ազգային փոքրամասնություններին:

Նախատեսված է նաև էլեկտրոնային ցուցակների ներդրում, իսկ դիվանագետների և արտերկրում գործող հայկական ընկերությունների աշխատակիցների համար կգործի էլեկտրոնային քվեարկություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: