ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակառակորդի բնակչության վրա չկրակեցինք, թողեցինք, որ հանգիստ գնան. Բերձորի ազատագրման մասնակից

Լաչինի (Բերձորի) ազատարգրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Բերձորի ազատագրմանը մասնակցած, Գորիսի շրջանի հրետանավոր Ստյոպա Մկրտչանի հետ.

-         Պարո՛ն Մկրտչյան, ինչպե՞ս հնարավոր դարձավ Լաչինի ազատագրումը: Ի՞նչը նպաստեց դրան:

-         Լաչինի ազատագրումը սկսվել է դեռևս Շուշիի ազատագրումից: 1992 թ-ի մայիսի 8-ին մերոնք հենց Շուշիի վրա հարձակում են իրականացրել, հակառակորդն էլ սկսել է Լաչինից կրակելը Գորիսի գյուղերի վրա՝ Տեղ, Կոռնիձոր, Խնածախ,  որտեղ կային զոհեր քաղաքացիական բնակչության մեջ: Հենց այդ նույն օրն էլ մենք Տեղ գյուղից սկսեցինք կրակել Լաչինի վրա, որպեսզի նրանք այլևս մեր բնակավայրերը չգնդակոծեին: Մենք այդ հրետանային կրակը վարել ենք մինչև մյուսները վերևից՝ Լիսագորից սկսել են իջնել: Մենք էլ հնարավորինս օգնել ենք, Գորիսի գյուղերից հրետանային կրակով սատարել ենք, մինչև նրանք կարողանան անվտանգ իջնել ներքև: Երբ եկել են, Կոռնիձորի տակ արդեն ջոկատներով հանդիպել ենք իրար: Իսկ ահա մայիսի 18-ին արդեն մերոնք եկան և մտան Լաչին: Գորիսի կողմից հիմնականում մասնակցել են Տեղ գյուղի հրետանավորները և Գորիսի պոլիտեխնիկի ինստիտուտի հրետանավորները՝ իմ գլխավորությամբ:

-         Ի՞նչ հետաքրքիր դրվագ կհիշեք Լաչինի ազատագրումից:

-         Լաչինի շրջանում Միքենդ գյուղ կա, որի ողջ բնակչությունը հենց Կոռնիձորի դիմացով եկավ անցավ, մեզնից ընդամենը 3-4 կմ հեռավորության վրա: Մենք այդ բնակչության վրա ընդհանրապես չկրակեցինք, թողեցինք, որ հանգիստ գնան: Չէ՞ որ պատերազմը բանակի  հետ է, ոչ թե խաղաղ բնակչության:

 

Տեղեկանք. Բերձորը (Լաչին), քաղաք և վարչական կենտրոն է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Հագարի գետի միջին հոսանքի ավազանում՝ 1000-1200 մ բարձրության վրա։ Բերձորի բնակչության թիվը կազմում է 2300 մարդ:

24 տարի առաջ, 1992 թվականին այս օրը՝ մայիսի 18-ին, հայկական բանակն ազատագրեց Հայաստանն Արցախին կապող կենսական նշանակություն ունեցող Բերձոր (Լաչին) քաղաքը:

Քաղաքի միջով անցնող ճանապարhը՝ Լաչինի միջանցքը մինչև հիմա համարվում է երկու հայկական պետություններն իրար կապող ամենահարմար "երակը"...Իսկ այն ժամանակ այն «կյանքի» միջանցք էր Արցախի համար...

Բերձորի ազատագրմամբ կյանքի կոչվեց հայ ժողովրդի երկու հատվածների երազանքը, իրականություն դարձավ բաղձալի միացումը, որն ազգային ազատագրական նոր պայքարի կարգախոսն էր ու հայության արյան կանչը:

ԼՂՀ-ն ծանրագույն վիճակում էր՝ չկար էլեկտրա- և գազամատակարարում: Զինամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի անհրաժեշտ նվազագույն քանակը տեղափոխվում էր քաղավիացիայի ուժերով:

Սակայն, երբ վերսկսվեց երթևեկությունը Բերձորից Գորիսի շրջան շրջանցիկ ճանապարհով, ադրբեջանական ջոկատները, տեղի բնակչության հետ միասին, սկսեցին շտապ հեռանալ Լաչինից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: