ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի՝ քրդերին խորհրդարանից դուրս հանելու ցանկությունը դեռևս անհաջողության է մատնվում

uk.reuters.com

Թուրքիայի խորհրդարանում երեքշաբթի երեկոյան քվեարկության է դրվել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության»(ԱԶԿ-AKP)՝ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկը, ըստ որի, նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, որոնց նկատմամբ դատական մարմինների կողմից հետաքննություն է անցկացվում: Հաշվի առնելով քվեարկության արդյունքները՝ 348 կողմ, 155 դեմ, 8 ձեռնպահ, 25 անվավեր, հարկ է նշել, որ առաջին ընթերցմամբ չի հաջողվել անցկացնել տվյալ առաջարկը, քանի որ փոփոխությունը կատարելու համար անհրաժեշտ է 550 պատգամավորներից առնվազն 367-ի ձայները:

Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet-ը՝ եթե քվեարկության վերջնական արդյունքներով կողմ քվեարկածների քանակը գտնվում է 330-ից 367-ի միջակայքում, հարցը լուծվում է հանրաքվե անցկացնելու միջոցով: Իսկ 330-ից պակաս պատգամավորի հավանության դեպքում առաջարկությունը համարվում է չընդունված: Ըստ սահմանված կարգի` 48 ժամվա ընթացքում պիտի անցկացվի 2-րդ քվեարկությունը: 

Հարկ է նշել, որ Թուրքիայի սահմանադրության համաձայն, խորհրդարանի պատգամավոր ընտրվելուց անմիջապես հետո, պատգամավորներին տրվում է դատական անձեռնմխելիություն: Իսկ տվյալ օրինագծի վավերացվելու դեպքում, ակնկալվում է, որ ահաբեկչության մեղադրանքներով դատական գործեր կհարուցվեն հիմնականում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների դեմ (մոտ 100 պատգամավոր), որոնց թվին է պատկանում նաև հայազգի քաղաքական գործիչ Գարո Փայլանը:

Տարբեր փորձագետների կարծիքով նման քայլի նպատակն է վերացնել այն ամենն, ինչը խանգարում է երկրում նախագահական համակարգ հաստատելուն, այլ կերպ ասած՝ քրդական կուսակցության պատգամավորներին զրկել ներկայությունից խորհրդարանում:

Գաղտնիք չէ, որ Թուրքիայի նախագահի ներկայիս մեծագույն ցանկությունն է նախագահական կառավարման համակարգի ներդնումը, ինչին  խոչընդոտում է Մեջլիսում 79 պատգամավորական մանդատ ստացած քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը:  Դեռևս 2015 թվականի հունիսի 7-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում չորրորդ տեղը զբաղեցրած քրդամետ կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել էր, որ իր կուսակցության՝  խորհրդարան մտնելու հանգամանքով «վերջ է դրվել նախագահական համակարգի վերաբերյալ բանավեճին»՝  խոստանալով թույլ չտալ Էրդողանին հզոր նախագահական համակարգ ձևավորել: Գաղտնիք չէ նաև Էրդողանի՝ «Թուրքիայում չկա «քրդական հարց», կա ահաբեկչության խնդիր։ Թող ոչ ոք չփորձի մեզ համոզել հակառակը» արած հայտարարությունը, որի շարունակությունն էլ հանդիասանում է քրդամետ կուսակցության պատգամավորներին անձեռնամխելիությունից զրկելը:

Չի բացառվում, որ անձեռնմխելիության վերացումը հանգեցնի լուրջ հետևանքների՝ այն է թուրք-քրդական հակամարտության էսկալացիայի, ինչպես դա տեղի ունեցավ 1994-ին, երբ բազում խորհրդարանականներ բանտարկվեցին…   

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: