ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եղիսաբեթ Երկրորդը կո՞ղմ է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն

theeventchronicle.com

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը չորեքշաբթի օրը հանդես է եկել ամենամյա ելույթով: Դա թագուհու ավանդական տարեկան ելույթն է, որը ներկայացնում է կառավարության գործությունեության ծրագիրն առաջիկա խորհրդարանական տարվա համար: Փաստաթղթի տեքստը մշակվում է գործող վարչապետի գլխավորությամբ:

Իր ելույթում թագուհին Ուկրաինայի հակամարտության լուծումը, Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին աջակցելն ու պայքարը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի հիմնական արտաքին քաղաքական առաջնահերթություններ է հայտարարել։

Բացի այդ, թագուհին, ով համաձայն մի շարք աղբյուրների, աջակցում է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուն, հայտարարել է, որ Եվրոպական Միությունը շարժվում է սխալ ուղղությամբ:

«Իմ կառավարությունը հանրաքվե կանցկացնի Եվրոպական միությանն անդամակցության շուրջ: Նոր դրույթներ կմտցվեն Իրավունքների բրիտանական բիլլում: Իմ նախարարները կպաշտպանեն խորհրդարանի սուվերենությունը և Համայնքների պալատի գերակայությունը», - նշել է թագուհին:

Ուշագրավ է, որ բացի թագուհուց, ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մոլի կողմնակիցներից են նաև Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, ով համարվում է «Brexit»-ի ճամբարի ոչ պաշտոնական առաջնորդը, ինչպես նաև UKIP անջատողական կուսակցությունը՝ Նայջել Ֆարաժի գլխավորությամբ, ում հիմնական թեզերից մեկն է հենց Մեծ Բրիտանիայի հեռացումը Եվրոպական միությունից: Իսկ ՄԲ վարչապետ Դեյվիդ Քեմերոնն, ընդհակառակը, սատարում է ԵՄ կազմում մնալու և գործելու գաղափարը, չնայած հենց ինքն է խոստացել այդ հարցով հունիսին հանրաքվե անցկացնել երկրում:

Ինչևէ, Մեծ Բրիտանիայում հասարակական կարծիքի նոր հարցումը ցույց է տվել, որ ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի պահպանման կողմնակիցների թիվը զգալիորեն գերազանցում է եվրահոռետեսների թվին: Այս մասին վկայում են Evening Standard թերթի համար Ipsos MORI ընկերության կատարած հարցման չորեքշաբթի հրապարակված արդյունքները:

Հարցման տվյալներով՝ հարցվածների 55%-ը մտադիր է հունիսի 23-ին կայանալիք հանրաքվեում քվեարկել Բրյուսելի հետ ներկայիս հարաբերությունները պահպանելու օգտին: Միության կազմից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների թիվը կազմել է 37%:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: