ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ժան-Կլոդ Յունկեր. «Եվրոպան պետք է երաշխավորի իր սահմանների անվտանգությունը»

Reuters/Scanpix

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը սեպտեմբերի 14-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ եկել է ժամանակը Եվրամիության անդամ երկրների պաշտպանական հնարավորությունների համատեղման համար:

«Լիսաբոնի պայմանագիրը Եվրամիության անդամ երկրներին թույլ է տալիս, եթե նրանք  ցանկանում են, համատեղել իրենց պաշտպանական հնարավորությունները մշտական կառուցվածքային կերպով: Կարծում եմ, որ ժամանակն է օգտվելու այդ հնարավորությունից»,- ասել է նա:

Եվրամիությունն անցած տարի մասնակցել է ավելի քան 30 ռազմական գործողությունների և պետք է ստեղծի դրանց համար իր միասնական շտաբը։  ԵՄ-ն մինչև հոկտեմբերի վերջը իր արտաքին սահմաններին կտեղակայի 200 սահմանապահների և 50 մեքենա։ «Դա արվում է սահմանային և առափնյա պահպանության նոր եվրոպական գործակալության ստեղծման շրջանակում»,- ասել է Յունկերը՝ հավելելով, որ «Եվրոպան պետք է երաշխավորի իր սահմանների անվտանգությունը»։

Յունկերը նաև կոչ է արել մշակել եվրոպական ռազմավարություն Սիրիայի հարցով և հույս ունի, որ Սիրիայի ապագայի հարցով բանակցություններին կմասնակցի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Մոգերինին՝ մեր բարձր ներկայացուցիչը, շատ կարևոր աշխատանք է կատարում: Նա պետք է դառնա եվրոպական արտաքին գործերի նախարար: Դա հնարավորություն կտա հավաքել մեր ազգային դիվանագիտության ուժերը՝ միջազգային բանակցություններում դեր ու նշանակություն ունենալու համար», - հայտնել է Յունկերը:

Եվրահանձնակատարը նաև անդրադարձել է Եվրամիության անդամ երկրներում երիտասարդների աղքատացման դժվարին խնդրին:

Եվրոպացի երիտասարդների շրջանում զբաղվածության խնդրի լուծման համար Յունկերն առաջարկել է ԵՄ մակարդակով ստեղծել նրանց օգնության հատուկ մարմին։

«Ես չեմ կարող թույլ տալ, որ ներկայիս երիտասարդները լինեն ավելի աղքատ, քան ժամանակին նրանց ծնողներն էին»,- հայտարարել է Յունկերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    23 C°
     
    29°  16° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: