ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունը կազատվի մոտ 800 ծառայողական մեքենաներից

hostelworld.com

ՀՀ կառավարությունը՝ տնտեսմանն ուղղված գործողությունների շրջանակում առաջին փուլում կկրճատի 797 ծառայողական մեքենա: Այդ մասին այսօր հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Առաջին փուլում կրճատվելու է 797 մեքենա: Փոքր-ինչ մանրամասնեմ՝ մենք աշխատել ենք բոլոր նախարարությունների հետ՝ բացի Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարություններից, բոլոր առընթեր մարմինների հետ՝ բացառությամբ Ոստիկանության, Ազգային անվտանգության և Քննչական ծառայություններից, ինչպես նաև Փրկարար ծառայությունից: Բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ մարմիններին ենթակա ՓՈԱԿ-ներում, փակ բաժնետիրական ընկերություններում և հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա»:

Հարությունյանը հավելել է, որ վարչապետի վերահսկողական ծառայությունը պարբերաբար ուսումնասիրություններ է անցկացնելու ավտոմեքենաների օգտագործման նպատակայնության վերաբերյալ, և պետական մարմինների կայքերում պետք է տեղեկատվություն զետեղվի բոլոր ծառայողական մեքենաների վերաբերյալ, թե տվյալ մեքենան ում է սպասարկում, ինչպես նաև նշվի մեքենայի մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը և պետական համարանիշը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: