ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ միջկառավարական նիստի արդյունքները․ սա սովորական նիստ չէր

Մայիսի 20-ին կայացավ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը:

Եթե փորձենք ամփոփ ներկայացնել նիստի արդյունքները, ապա դրանք կարելի է բաժանել երեք հիմնական առանցքների: Դրանք են՝  նավթամթերքների միասնական շուկայի, մաքսային համատեղ օրենսգրքի ձևավորումն ու ԵԱՏՄ-Չինաստան հարաբերություրնների սերտացման հետ կապված հարցերը:

Առաջին երկու որոշումները Միության ներքին գործընթացներին առնչվող հարցեր են և այսպես թե այնպես, ժամանակի ընթացքում, ենթադրվում է, որ պիտի ենթարկվեին տրանսֆորմացիայի՝ անդամ երկրների համար միասնականացման տեսքով:  Սա, բնականաբար, չի նվազեցնում վերջիններիս կարևորությունն ու նշանակությունն անդամների համար: Ճիշտ հակառակը՝  դրանք ԵԱՏՄ-ի, որպես տնտեսական ինտեգրացիոն միության, գործնականում «լեգիտիմացնող» նշանակություն ունեն: Այլ խոսքերով՝ տնտեսական միության մեխանիզմներն են գործի գցում, ինչն, անշուշտ, դրականորեն կազդի անդամ երկրների տնտեսությունների վրա: Այս դեպքում՝ ակնկալվում է համատեղ առևտրաշրջանառության աճ և նավթ չունեցող երկրների համար նավթային շուկաներին հասանելիության բարձրացում: Վերջին հարցադրումը հատկապես առնչվում է Հայաստանին: Պետք է նշել, որ այս որոշումների մասով վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Մինսկում կայանալիք ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների նիստին:

Մինչդեռ հատուկ ուշադրության է արժանի Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը՝ որպես ԵԱՏՄ արտաքին զարգացման նախադրյալ: Պաշտոնական հայտարարություններում ասվում է, որ Չինաստանի հետ հարաբերությունների հաստատումը վերաբերում է առևտրին, ինչպես նաև խոշոր ենթակառուցվածքային ծրագրերին ու ներդրումների իրականացմանը: Չի բացառվում, որ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ներքո դիտարկվում է «Մետաքսի ճանապարհը», որին մասնակցության հնարավորություն ունի նաև Հայաստանը՝ հատկապես հաշվի առնելով նախագահի՝ 2015-ին կատարած բարձր մակարդակով այցի արդյունքները:

Ամեն դեպքում, ԵԱՏՄ-Չինաստան հարաբերություններին առնչվող համապատասխան համաձայնագիրը ներկայացվելու է մայիսի վերջին՝ Աստանայում կայանալիք հանդիպմանը, որին կմասնակցեն անդամ երկրների ղեկավարները:

Այս իմաստով միջկառավարական խորհրդի՝ Երևանում անցկացված նիստը դժվար թե հնարավոր լինի դասել հերթականների շարքին: Համապարփակ գնահատականով այն կարելի է անվանել Եվրասիական տնտեսական միության՝ գործնականում գործունեության շարժիչ-հանդիպում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    5 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: