ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում Համաներման ակտը հարուցել է իրավապաշտպանների դժգոհութունը

Ադրբեջանական իշխանություններն անսահման իշխանության հասնելու իրենց անառողջ ցանկության մեջ հասել են նրան, որ երկրում մարդու իրավունքների վերաբերող իրավիճակի կապակցությամբ անհանգստություն են հայտնում նաև ֆինանսիստները: Այսպես, ինչպես նշվում է Human Rights Watch-ի տարածած հայտարարության մեջ  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտին մայիսի 24-25-ին Բաքու այցելության ժամանակ կբարձրացնի այս երկրում մարդու իրավունքների պարբերական խախտումների հարցը: «Անկախ ձայների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների բռնաճնշումները չեն համապատասխանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կանոնադրությանը», - ասվում է իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարությունում:

Այսպիսով, կարելի է ասել, որ Հանրապետության օրվան՝ մայիսի 28-ին, նվիրված համաներման հնարքը Բաքվի մոտ ձախողվել է: Այն փաստը, որ Հանրապետության օրվա կապակցությամբ համաներում չի շնորհվել երկրում առկա մոտ 100 քաղբանտարկյալներից ոչ մեկին, մտահոգություն է առաջացնում ինչպես Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի, այնպես էլ միջազգային հանրության մոտ: «Համաներման այդ ակտը ևս մեկ վկայություն է, որ  երկիրը և հասարակությանը խոր հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի առաջ կանգնեցրած Ադրբեջանի քաղաքական ռեժիմը չի ցանկանում հրաժարվել քաղաքական և քաղաքացիական ազատությունների ճնշման սխալ և կործանարար քաղաքականությունից», - ասվում է համաներման ակտի կապակցությամբ Ադրբեջանի Քաղաքացիական հասարակության պաշտպանության կոմիտեի տարածած հայտարարությունում:

Հիշեցնենք, նաև որ նախօրեին ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովում նախատեսված էին լսումների Ադրբեջանի վերաբերյալ: Ավելի վաղ Ադրեբջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ստեֆան Շեննակը ապրիլի 5-9-ը Ադրբեջան կատարած այցի արդյունքներով Բաքվին կոչ էր արել ամբողջությամբ կատարել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները, ազատ արձակել քաղբանտարկյալներին և վերացնել հասարակական կազմակերպությունների գործունեության արգելքները: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, ադրբեջանական իշխանությունների համար նման կոչերը որևէ արժեք չունեն:

Փաստորեն, Ադրբեջանում «Ֆորմուլա-1»-ի անցկացման օրերին կարելի է սպասել արևմյան գործընկերների կողմից ալիևյան վարչակարգի հասցեին քննադատությունների հերթական չափաբաժին, որից խուսափելու լավագույն տարբերակը Բաքվի համար մրցաշարի նախօրեին Խադիջա Իսմայելովային ազատ արձակելն է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: