ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն Իրանի համար կարող է դառնալ դեպի ԵԱՏՄ ընդհանուր շուկա տանող գլխավոր դարպասը

rumol.org

Եվրասիական տնտեսական միությունը ներկայումս գտնվում է ինչպես համատեղ շուկաների ու միության ներսում մեխանիզմների մշակման ու ներդրման, այնպես էլ արտաքին հարաբերությունների ընդլայնման ու զարգացման ակտիվ փուլում: Դեռ այս ամսվա սկզբին էր, որ կնքվեց ԵԱՏՄ-Վիետնամ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագիրը, մի քանի օր առաջ Երևանում կայացած միջակառավարական խորհրդի նիստին քննարկվեց ԵԱՏՄ-Չինաստան հարաբերությունների հաստատման հարցը: Իսկ մայիսի 25-ին Աստանայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան լրագրողներին տեղեկացրեց, որ առաջիկայում կմեկնարկեն ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրային գոտի ստեղծելու շուրջ խորհրդակցությունները:

Եթե Չինաստանի հետ հարաբերությունների հաստատման շուրջ առավել հստակ տեղեկատվություն սպասվում է մայիսի վերջում Աստանայում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպման արդյունքում, ապա Իրանի հետ գործընթացն, առայժմ մնալով խորհրդակցությունների շրջանակում, գտնվում է դեռևս սաղմնավորման փուլում: Սա մեզ, որպես Իրանի հետ առևտրային բավական կայուն ու բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվող երկրի, կարող է մեծ հնարավորություններ տալ:

Եթե հիմնվենք միության ներսում գործող հիմնական սկզբունքներից մեկի վրա, այն է՝ որոշումները կայացվում են կոնսեսուսով,  ապա Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ կոնսուլտացիաներում Հայաստանը կարող է բավական ակտիվ դերակատարություն ունենալ:  Պետք է նշել, որ ռուսական կողմից ևս հնչել է մոտեցումը, որ ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների հաստատման գործում դերակատարություն ունի մեր երկիրը: Ինչի՞ մասին է խոսքը:

Հայտնի է, որ դեռևս Իրանի նկատմամբ արևմտյան սանկցիաների չեղարկման նախնական փուլից դիտարկվում էր ՀՀ-ի՝ որպես ԵԱՏՄ–Իրան կամրջի դերակատարության հարցը: Այս իմաստով, Իրան-ԵԱՏՄ առևտրային համաձայանգրի կնքումից հետո, ըստ էության իրավիճակը մի փոքր այլ կլինի: Եթե համաձայնագիր չլինելու պարագայում Իրանը ԵԱՏՄ հետ առևտրային հարաբերությունների մեջ մտնելու համար հավանական է, որ կընտրեր հայկական շուկան, քանի որ ադրեն իսկ մեզ հետ ուներ ձևավորված հարաբերություններ, ապա համաձայանգրի կնքման պարագայում Իրանը ԵԱՏՄ-ի հետ կհարաբերվի արդեն ուղղակի՝ համաձայանգրի առաջարկած գործիքներով: Դա չի նշանակում, սակայն, որ հայկական գործոնի դերակատարությունը կընկնի. այն կպահպանվի, սակայն մի փոքր այլ իմաստով: Մասնավորապես, խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ միևնույն է, լինելով Իրանի հետ ԵԱՏՄ անդամ միակ սահմանակից պետությունը, դեպի Իրան ու Իրանից դեպի ԵԱՏՄ ապրանքների տեղաշարժի համար գլխավոր ցամաքային անցակետ կդառնա Հայաստանը: Հենց այս իմաստով է կարևորվում մեր երկրի ակտիվությունն այս փուլում, քանզի ապրանքաշրջանառության ակտիվ հոսքերը հենց մեր երկրով, առանց երկրորդ կարծիքի, դրական ազդեցություն կունենան մեր տնտեսության վրա: Այսինքն, Իրանը ԵԱՏՄ հետ  ազատ առևտրի համաձայանգիր ունենալու պարագայում էլ կհենվի հայ-իրանական առևտրային հարաբերությունների վրա, սակայն Հայաստանը կունենա արդեն ոչ թե միջնորդի դերակատարություն Իրանի ու ԵԱՏՄ միջև, այլ՝ այդ համաձայանգրի գործնական կիրառման առաջին օղակի:

Մյուս կողմից, իրանցի գործարարների համար Հայաստանն այսպես ասենք, նոր ու անծանոթ շուկա չէ, և ԵԱՏՄ հետ փոխադարձ հարաբերությունների մեկնարկում, որպես առաջնային վստահելի հարթակ կարող է դիտարկվել հենց մեր երկիրը:

Եթե փորձենք  ամփոփել  Իրան-ԵԱՏՄ հավանաբար սպասվող առևտրային համաձայանգրից մեր  սպասումները, ապա կարելի է ասել, որ Հայաստանն Իրանի համար կարող է դառնալ դեպի ԵԱՏՄ ընդհանուր շուկա տանող գլխավոր դարպասը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: