ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

Էկվադորի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Էկվադորի Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ռոսանա Ալվարադոյի գլխավորած պատվիրակությունը այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին և մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծանոթացել ցուցանմուշներին: Ռոսանա Ալվարադոն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 6 կմ/ժ
23 C°
 
21°  33° 
08.07.2020
21°  33° 
09.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: