Արա Դարզի. լորդերի պալատի միակ հայը
Բրիտանիայի ազնվականությունը փակ ակումբ է, որտեղ գրեթե անհնար է «սողոսկել փողոցից»: Այնուամենայնիվ, աշխարհի առաջատար վիրաբույժներից մեկին` Արա Դարզիին, հաջողվեց դառնալ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի առաջին հայը:
Երբ խոսքը վերաբերում է վիրահատություններում ռոբոտների կիրառմանը, ապա առաջինը տալիս են բրիտանացի բժիշկ, լորդ Արա Դարզիի անունը: Այս մասին գրում է Armmuseum.ru- ն: Նշենք, որ նրա իրական անունը Արա Վարդգեսի Թերզյան է:
Արա Դարզին ծնվել է 1960 թ. Բաղդադում` Եղեռնից փրկված հայերի ընտանիքում։ Նրա արմատները սերում են Էրզրումից: Վիրաբույժի հայրը հասարակ ատաղձագործ էր, մայրը` մանկաբույժ: 17 տարեկան հասակում որոշում է կայացրել տեղափոխվել Դուբլին. երազում էր լավ բժշկական կրթություն ունենալու մասին։ Նա սովորել է Վիրաբուժության թագավորական քոլեջում, ապա գիտական աստիճան է ստացել Դուբլինի համալսարանի Թրինիթի քոլեջում, որը համարվում է Իռլանդիայի ամենահին և ամենահեղինակավոր ուսումնական հաստատությունը:
Հենց Դուբլինում է նա ձեռք բերել իր կեղծանունը: «Արա» անունը նման է Իռլանդիայում տարածված «Դարա» անվանը, իսկ ազգանունը` «Դարզի» համընկնում է իռլանդական «Դարսի» ազգանվան հետ: «Այսպես ինձ սկսեցին անվանել «գաղտնի իռլանդացի» Դարա Դարզի»:
14 տարի Դուբլինում ապրելուց հետո` 1990 թ.-ին, Դարզին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: Այստեղ էլ նա սկսել է վիրաբույժի իր կարիերան, ինչը որոշ ժամանակ անց նրան հասցրել է Քաղցկեղի հետազոտման կենտրոնի ղեկավարի պաշտոնին։ 2002թ. ունեցած վաստակի համար Եղիսաբեթ II թագուհին Դարզիին շնորհել է Բրիտանական Թագավորության ասպետի կոչում: Այդպես է նա դարձել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ։
Ինչպես գրում է Auroraprize.com-ը, մի օր, երբ Դարզին Լորդերի պալատում ելույթ էր ունենում, նրա հակառակորդներից մեկը` լորդ Բրեննան, սրտի կաթված է ստացել: Դոկտոր Դարզին փրկել է նրան հենց պալատի հատակին`սրտանոթային վերակենդանացում, արհեստական շնչառություն իրականցնելով և դեֆիբրիլյատոր կիրառելով: Դարզին կարողացել է «ուշքի բերել» իր գործընկերոջը: Ինչպես ինքը՝ բժիշկն է հետագայում պատմել, մինչ նա վերակենդանացմամբ էր զբաղված, Պալատի մեկ այլ անդամ՝ Յորքի արքեպիսկոպոս Ջոն Սենտամուն, աղոթել է Բրեննանի փրկության համար: Երբ լորդ Բրեննանը ուշքի է եկել, Դարզին հոգևորականին ասել է. «Կարծում եմ, ես Ձեզ անցա», իսկ Սենտամուն պատասխանել է. «Կարծում եմ, սա մեր միասնական հաղթանակն է»:
2007թ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը վիրաբույժին նշանակել է Բրիտանիայի առողջապահության փոխնախարար: Նա դարձել է առաջին հայը Բրիտանիայի ողջ պատմության ընթացքում, ով բրիտանական կառավարության կազմում էր։ 2 տարի փոխնախարարի պաշտոնում նրան հաջողվել է շատ հեղափոխական փոփոխություններ իրականացնել առողջապահության ոլորտում: 2009թ. Դարզին հրաժարական է տվել, որից հետո վերադարձել իր կլինիկական ու գիտական աշխատանքներին: Նույն 2009 թ. լորդ Դարզին դառնում է Նորին Գերազանցություն Եղիսաբեթ II-ի Գաղտնի խորհրդի անդամ: Նա նաև պատվավոր պաշտոններ է զբաղեցրել Մեծ Բրիտանիայի գրեթե բոլոր նշանավոր բժշկական կազմակերպություններում:
Ներկայում Դարզին, ում անվանում են լապարոսկոպիայի առաջամարտիկ, վերադարձել է գիտություն՝ ղեկավարելով հետազոտողների մի խումբ: Նրա հետաքրքրությունների հիմնական ոլորտներն են՝ նվազագույն ինվազիվ վիրաբուժությունը և կից տեխնոլոգիաները, կենսաբժշկական ճարտարագիտությունը (բժշկական կրթությունից բացի, Դարզին նաև ճարտարագիտական գիտությունների գիտական աստիճան ունի): Պրոֆեսորը առաջ է քաշում նաև այն գաղափարը, որ բժշկական տվյալները պետք է հասանելի լինեն հիվանդին, և նա պետք է առավելագույնս տեղեկացված լինի իր առողջական վիճակին և բուժման մեթոդներին:
Արա Դարզին նաև միջազգային և բրիտանական մի շարք կոչումների և պարգևների է արժանացել։ 2008թ. նա դարձել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։
Վիրաբույժը մի կանոն ունի, որը չի խախտում. տանն ընտանիքի հետ՝ ծնողների և քրոջ, խոսում է միայն հայերեն։ Դարզին նրանց Իրաքից փոխադրել է Լոնդոն: Լորդ Դարզին ամուսնացած է և երկու զավակների հայր է:
Դարզին ակտիվ մասնակցություն ունի նաև Հայաստանի կյանքում: Նա օգնում է իր հայ գործընկերներին ինչպես առողջապահական բարեփոխումների հարցերում, այնպես էլ վիրաբուժության որակի բարելավման հետ կապված գործնական խնդիրներում:
Դարզիի ընտանիքում միշտ հիշատակել են Հայոց ցեղասպանության տարելիցը: «Նախորդ օրը մենք հավաքվում ենք ընկերների և հարազատների հետ և աղոթում եկեղեցում, խոսում այդ իրադարձությունների մասին: Ես առաջին հայն եմ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում և սարսափած եմ, որ Բրիտանական կառավարությունը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Ցեղասպանությունից հարյուր տարի անց նա կիսվում է իր մտորումներով. «Այնուամենայնիվ մենք չպետք է չափից ավելի մնանք անցյալում: Մենք պետք է կարողանանք հաղթահարել անցյալ դարի վիշտը և սկսենք առաջ նայել, չշարունակել անդադար հետ նայել: Հայաստանը, այդ թվում և սփյուռքը, բավականաչափ կուտակած հաղթական անցյալ ունի: Մենք չպետք է մոռանանք անցյալը, բայց մենք նաև պետք է առաջ շարժվենք»:
այլ նյութեր այս թեմայով
- Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն։
- Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Տերյանն իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի...
- Հակոբ Մարթայան. հայ, ում մասին թուրքերը չեն կարող չխոսել «Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»,-ասել է Աթաթուրքը՝ հավելելով, որ միևնույնն է թուրքերն են...
- Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը Սարաֆյանին են պատկանում նաև բենզինի տարրայի պոմպի, ինչպես նաև շարժիչի յուղի չափիչի գյուտերը:
- Ալեքսանդր Քեմուրջյան` առաջին մոլորակագնացների հեղինակը Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը սերում էր Տրապիզոնի հայերի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ