ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երեխաներին ժպիտ պարգևելու համար շատ բան հարկավոր չէ՝ մի քիչ սեր, ուշադրություն ու հոգատարություն

thaichildrenstrust.org.uk

Երեխաներն Աստծո պարգևն են, ովքեր կարիք ունեն ոչ միայն սնունդի, հագուստի և տանիքի, այլև ամենաառաջինը ծնողական սիրո և ջերմության: Այսօր՝ հունիսի  1-ին, աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Հայաստանում, տոնում են Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Օր, որը խորհրդանշում է անհոգ և ուրախ մանկություն՝ լի վառ ու գունավոր պահերով: Ցավոք, այսօր կան բազմաթիվ երեխաներ, ովքեր զրկված են ծնողական ջերմությունից ու լիարժեք ընտանիքում ապրելու հնարավորությունից:

«Հայաստանում այժմ մոտավորապես 630 երեխաներ գտնվում է մանկատներում: Նրանց թվում կան երեխաներ, ովքեր ունեն ծնողներ, սակայն նրանց կողմից լքված են: Կան նաև դեպքեր, երբ երեխայի ծնողը կամ ծնողներն ազատազրկման մեջ են գտնվում, հոգեբուժարանում, արտերկրում կամ այլ պատճառներով իրենց երեխաների խնամքը չեն կարողանում իրականացնել», - «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  երեխաների հիմնահարցերի  բաժնի պետ Լենա Հայրապետյանը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք որդեգրման գործընթացի ակտիվացում նկատվում է, թե ոչ, Հայրապետյանը ցավով նշել է, որ որդեգրված երեխաների թիվը պակասում է, ինչը պայմանավորված է նրանով, որ շատ ավելի փոքր է որդեգրման ենթակա երեխաների թիվը, դրան զուգահեռ՝ շատ են առողջական խնդիրներ ունեցողները, ինչը ևս որդեգրումների քանակի նվազման պատճառ է հանդիսանում: «Եթե 5 տարի առաջ տարեկան միջինը 150 երեխա էր որդեգրվում, ապա այսօր այդ թիվը հասնում է 100-ի», - հավելել է նա:

Խոսելով որդեգրման ենթակա երեխաների մասին, Հայրապետյանը նշել է, որ դա կարգավորվում է օրենքով: «Օրենքով սահմանված են այն իրավական դեպքերը, որոնց առկայության դեպքում երեխան կարող է որդեգրվել. նա պետք է լինի երկկողմանի ծնողազուրկ կամ ծնողը պետք է զրկված լինի իր ծնողական իրավունքից»:

Նրանք, ովքեր գեթ մեկ անգամ եղել են մակատանը, երևի թե կհամաձայնեն, որ, այստեղ մտնելով, քո առջև բացվում է լրիվ ուրիշ` պարզությամբ ու կարոտով լի մի աշխարհ, որտեղ միախառնված է թախիծն ու անպաշտպանության զգացումը:

 

- Ինձ ֆոկուս ցույց կտա՞ս:

- Ես ֆոկուս ցույց տալ չգիտեմ:

- Ինչի՞, դուք ամեն ինչ անել չգիտե՞ք:

-Իսկ մենք ո՞վ ենք:

- Դե դուք, որ այստեղից դուրս եք ապրում:

Սա մանկատան Կարենի և նրան այցելած Գրետայի խոսակցությունն է… Զրույց, որը մանկատան երեխաների հոգեբանության ընդհանրական պատկեր է տալիս՝ «մենք և դուք» բաժանումով: Իսկ այս երեխաների ժպիտ պարգևելու համար շատ բան հարկավոր չէ՝ մի քիչ սեր, ուշադրություն ու հոգատարություն, մի փոքրիկ շոկոլադն էլ նրանց աչքերին գեթ մի պահ փայլ կհաղորդի:

 

Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Թող երբեք որևէ երեխա զրկված չլինի ծնողական սիրուց ու հոգատարությունից, թող երբեք որևէ երեխայի հայացք հեռվում չփնտրի իր մայրիկին, ում երբեք չի էլ տեսել…

 





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    18°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: