ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գալուստ Սահակյանն ուղերձ է հղել Գերմանիայի Բունդեսթագի նախագահին

araratnews.am

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ուղերձ է հղել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին:

Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի մեր գործընկերներին` մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցագործություններից մեկին՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը, ճշմարտացի ու արժանապատիվ հայացքով նայելու և այն ճանաչող ու դատապարտող բանաձև ընդունելու համար: Այդ փաստաթուղթը ոչ միայն հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, այլև ծանրակշիռ ներդրում պատմական ճշմարտության վերականգնմանը և աշխարհում նման ոճրագործությունների կրկնությունը կանխելուն ուղղված միջազգային գործընթացներում»:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սահակյանը գրել է. «Գերմանիան հերթական անգամ ապացուցեց, որ հավատարիմ է համամարդկային արժեքներին, ճշմարտությանը և բարոյականությանը, որոնք առաջնային պայման են ժողովուրդների խաղաղ համակեցության համար: Ընդունված բանաձևը լուրջ ազդակ կլինի Թուրքիայի համար` խիզախություն ունենալու առերեսվել սեփական անցյալի հետ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: