Իրավիճակը Ղազախստանում. պետական հեղաշրջման փորձ և ահաբեկչություն
Ղազախստանի ուժայիններն Ակտոբե քաղաքում ոչնչացրել են 13 ծայրահեղականի, ևս 4-ը վիրավորված են: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ալմաս Սադուբաևը: Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ յոթ հոգու հաջողվել է փախչել, այժմ նրանք հետախուզման մեջ են:
Ակտոբե քաղաքում սահմանվել էր ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն՝ «կարմիր» մակարդակ, քաղաքացիներին խորհուրդ չի տրվում լքել իրենց տները, ժամանցի վայրերը և հասարակական տրանսպորտը չեն աշխատում: Միևնույն ժամանակ Ղազախստանի ամբողջ տարածքում սահմանվել է ահաբեկչական սպառնալիքի «դեղին» մակարդակ, որը չափավոր է և ամենացածրը 3-բալանոց սանդղակով:
Հիշեցնենք, հունիսի 5-ին Ակտոբեում անհայտ անձիք հարձակվել էին զենքի 2 խանութի և զորամասի վրա: Փոխհրաձգության հետևանքով մահացել է վեց մարդ՝ երեք քաղաքացիական անձ և երեք զինվորական: Եվս տաս հոգի վնասվածքներ են ստացել:
Չնայած այս պահի դրությամբ Ակտոբեի ահաբեկչության պատասխանատվությունը ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել՝ Ղազախստանի ՆԳՆ-ում հայտարարել են, որ հարձակումներին ներգրավված է «ծայրահեղական ոչ ավանդական կրոնական հոսանքների հետևողների» խումբը: Նշենք, Ղազախստանում առավել հայտնի իսլամիստական ահաբեկչական կազմակերպություններից է «Ջունդ ալ Խալիֆաթը», որն առնչություն է ունեցել երկրում 2011 և 2012 թվականների առավել հնչեղ ահաբեկչական հարձակումների հետ:
Ամեն դեպքում Ակտոբեի ահաբեկչությունն ուղղակի մարտահրավեր է իշխանությունների համար. այն «ծայրահեղականների» առաջին լիարժեք և ուղղակի հարձակումն էր ուժային կառույցների վրա: Վերլուծաբանների կարծիքով՝ այդ հարձակումը ցուցադրական բնույթ է կրում և ուղղված է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դեմ, քանի որ Ազգային գվարդիան, որի զորամասի վրա հարձակվել էին, ենթարկվում է ոչ թե պաշտպանության նախարարությանը, այլ անմիջականորեն նախագահին:
Այս ֆոնին նախօրեին Ղազախստանի հատուկ ծառայությունները տեղեկություն տարածեցին երկրում պետական հեղաշրջումը կանխելու մասին: Նշվում է, որ իշխանության բռնի զավթումը նախապատրաստել էր գործարար Թոխտար Տուլեշովը: «Նրա գործողությունների ծրագիրը նախատեսում էր երկրում լարվածությունների օջախների ստեղծման ճանապարհով իրավիճակի ապակայունացում, բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների կազմակերպում, ինչից հետո նա պատրաստվում էր ձևավորել այսպես կոչված՝ «այլընտրանքային կառավարություն» և փոխել գործող իշխանության կառուցվածքը»,- ասել է Ղազախստանի ազգային անվտանգության հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում: Նշվում է, որ Տուլեշովի գործով ձերբակալվել են նաև նրա 5 ենթադրյալ համակիր:
Տուլեշովը մեղադրվում է մասնավորապես մեկ ամիս առաջ երկրի արևմտյան շրջաններում ժողովրդական զանգվածային հուզումներ կազմակերպելու համար: Այդ ժամանակ բողոքի էր դուրս եկել մոտ երկու հազար մարդ, ինչը Ղազախստանի համար իշխանություններից դժգոհ մարդկանց բավականին մեծ թիվ է: Վերջին շրջանում ղազախական տնտեսությունը բացասական դինամիկա է արձանագրում, ազգային արժույթը՝ տենգեն, բավականին արժեզրկվել է, սոցիալ-տնտեսական ընդհանուր չափանիշներն իջել են: Սա, բնականաբար, չի կարող դժգոհություն չառաջացնել բնակչության շրջանում: Փորձագետների կարծիքով՝ ղազախական իշխանություններն, այս երկու միջադեպերն իրար կապելով, ժողովրդին ազդանշան են ուղարկում, որ իշխանություններից դժգոհությունը լավ բանի չի հանգեցնի:
այլ նյութեր այս թեմայով
- Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը Հանդիսավոր կերպով երդվում եմ ծառայել Ղազախստանի ժողովրդին:
- Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունների օրը հայտնի է Ղազախստանի նախագահի հերթական ընտրություններն անցկացվում են դեկտեմբերի առաջին կիրակի օրը, իսկ արտահերթ ընտրությունները...
- Կարեն Կարապետյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրաշրջանառության ներկա ծավալները չեն համապատասխանում գոյություն ունեցող ներուժին:...
- ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ղազախստանի դեսպանի հետ Թիմուր Ուրազաևը, ողջունելով բարեկամական խմբի անդամներին, կարևորել է փոխգործակցությունը խորհրդարանական բարեկամական...
- Ղազախստանը Ղրղըզստանին 100 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի ԵԱՏՄ ինտեգրվելու համար Նրա խոսքով՝ գումարը մասնավորապես հատկացվում է երկրի մաքսային ենթակառուցվածքը բարելավելու համար:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ