ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փախստականները պահանջում են չեղյալ հայտարարել Թուրքիա-ԵՄ գործարքը

Reuters

Երկու փախստական առաջին դիմումներն են ներկայացրել ԵՄ գերագույն դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ կնքված վիճահարույց միգրացիոն գործարքը: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը՝ հղում կատարելով իր անանուն աղբյուրներին:

Հիշեցնենք, որ կնքված պայմանագրի համաձայն հունական կղզիներ հասած անօրինական փախստականները պետք է վերադարձվեն Թուրքիա: Վերադարձված յուրաքանչյուր փախստականի դիմաց Թուրքիայից մեկ սիրիացի փախստական պետք է վերաբնակեցվի ԵՄ-ում։ Թուրքիայի քաղաքացիների համար մինչև 2016 թվականի հունիս պետք է չեղարկվեր ԵՄ վիզային ռեժիմը։ Բացի այդ, կողմերը նաև պայմանավորվել էին «նոր լիցք հաղորդել» ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները։

Իրավապաշտպան կազմակերպությունները, սակայն, պնդում էին, որ գործարքը չի ապահովում փախստականների պաշտպանությունը, ինչը նախատեսված է 1951 թվականին ընդունված Փախստականի կարգավիճակի մասին կոնվենցիայով: Բացի այդ, հանդիսանում է փախստականների հանդեպ խտրական վերաբերմունքի դրսևորում:

Փախստականների շրջանում տիրող համատարած դժգոհությունն ավելի քան հասկանալի է: Պատերազմի արհավիրքներից փախուստի դիմաց մարդկանց հետ են ուղարկում Թուրքիա, որտեղ նրանք տարբեր բռնությունների են ենթարկվում: Օրեր առաջ բրիտանական The Daily Mail պարբերականը հայտնեց, որ սիրիացի փախստական երեխաները ներքաշվում են Թուրքիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների համար համազգեստի կարելու գործում: Մոտ 9-13 տարեկան երեխաներն աշխատում են ֆաբրիկայում օրական 12 ժամ: Բազմաթիվ տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ կանայք և երեխաներն այդ ճամբարներում սեռական բռնությունների են ենթարկվում: Տղամարդկանց և պատանիներին ներքաշում են ահաբեկչական խմբավորումների գործունեությանը:

Թե ինչ փաստարկներ են օգտագործված ԵՄ գերագույն դատարանին ներկայացված առաջին դիմումներում, դեռևս հայտնի չէ: Բայց կարելի է ակնկալել, որ այդ երևույթն առաջիկայում զանգվածային բնույթ է ստանալու: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: