ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամառային 10 ամենանորաձև թրենդերը

Ի՞նչն է առավել նորաձև այս ամառ: Ի՞նչ հագուստ ու կոշիկներ կրել, ո՞ր պայուսակներն ու աքսեսուարները ընտրել: Ձեզ ենք ներկայացնում այս սեզոնի 10 թրենդներն ու նորաձևության ամենաթարմ միտումները:

Գծավոր պրինտ

Ամառային կատարյալ պատկեր ստանալու համար առաջարկում ենք ծովային թեմայով գծավոր պրինտներ: Գծավորը սեզոնի գլխավոր պրինտն է: Այն կարող է լինել ամենուր՝  զգեստների, կիսաշրջազգեստների, բլուզների, տաբատների, պայուսակների անգամ՝ գլխարկների վրա: 

Բազմաշերտ հագուստ

«Կաղամբի» պես հագնվելը կրկին նորաձև է այս սեզոնին: Որքան հնարավոր է շատ հագուստ՝ մեկը մյուսի վրայից և ցանկալի է տարբեր ոճերի համադրությամբ: Օրինակ`  բարակ շղարշե և շիֆոնե զգեստների վրայից կոշտ ու կոպիտ կաշվե վերնահագուստ:

Լայն տաբատներ  Crop-Top-երի հետ

Թեթև ամառային կտորից կարված լայն տաբատները ամռան ամենապրակտիկ թրենդն են, Այսպիսի տաբատներն ակտուալ է կրել crop-top-երի հետ: Կարճ տոպեր՝ կիսաշրջազգեստների ու բարձր գոտկատեղով տաբատների հետ: Այս ամառ հատկապես ակտուալ կլինեն միևնույն կտորից կարված Crop-Top-ն ու տաբատը:

Ապլիկացիաներ

Այս սեզոնին ցանկացած մինիմալիստական զգեստ կարող ենք փայլերի և ապլիկացիաների շնորհիվ դարձնել նորաձև և թրենդային»։

Բաց ուսեր

Բաց ուսերով բլուզներն ու զգեստները շարունակում են ակտուալ մնալ: «Բաց ուսերը՝ նոր դեկոլտեն է», - հայտարարում են դիզայներները:

Անհամադրելի կոշիկ ու պայուսակ

 Եթե նախկինում կոշիկը պետք է անպայման համադրեիր պայուսակի հետ՝ թե գույնի և թե ոճի առումներով, ապա հիմա ճիշտ հակառակն է։

Ուսապարկեր

Այժմ դրանք ոչ թե մեջքին են կրում, այլ ուղղակի ձեռքին: Փափուկ, բնական կաշվից և զամշից ուսապարկերը քիչ են նման իրենց մարզական տեսակին: Փոքր, սակայն շատ հարմար, դրանք լավ են համադրվում և գրասենյակային կոստյումի և երեկոյան զգեստի հետ:

Միևնույն գույնը

Հագնվում ենք ամբողջությամբ նույն գույնի մեջ: Միևնույն գույնից կոտյումներ ու տաբատներ, սարաֆաններ, կոմբինիզոններ:

Ոճային սպորտային կոշիկներ

Դիզայներների սերը մարզական հագուստի հանդեպ չի մարում արդեն մի քանի սեզոն: Եվ նրանց կարելի է հասկանալ՝ դժվար է հրաժարվել հարմարավետ մոդելներից, բացի այդ դրենց կարելի է համադրել գրեթե ամեն ինչի հետ:

Underwear as outerwear

«Ներքնազգեստը որպես վերնազգեստ» կոչվող այս յուրօրինակ թրենդը ամառային սեզոնի հիթն է, միայն թե դիզայներներն այս սեզոն խորհուրդ են տալիս բարակ ուսակապերով ամառային զգեստները կրել ֆուտբոլկաների, վերնաշապիկների հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    19 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: