«Խաղաղասեր» Ադրբեջանը չի կարողանում հաշտվել հայ-իրանական համագործակցության փաստի հետ

Խաղաղասեր, հանդուրժող և հավասարակշիռ պետության դիրքերից ներկայանալու՝ Ադրբեջանի ջանքերը հերթական անգամ տապալվեցին: Այն, որ հայ-իրանական համագործակցության խորացմանն ուղղված ցանկացած իրադարձություն Ադրբեջանում լուրջ «ջղաձգություն» է առաջացնում, գաղտնիք չէ: Բայց այս անգամ հակաիրանական տրամադրությունների պոռթկումը տեղի է ունենում ոչ ավել, ոչ պակաս՝ Ադրբեջանի խորհրդարանում:
«Արազ գետի վրա հիդրոկայանների կառուցման շարունակության ոլորտում Իրանի և Ադրբեջանի կառավարությունների միջև համագործակցության» շուրջ օրինագծի քննարկումն ադրբեջանական Միլլի Մեջլիսում օգտագործվեց Իրանի հասցեին քննադատությունների հերթական չափաբաժինը հնչեցնելու համար: Ընդ որում, այդ քննադատությունը հնչեց ոչ միայն պատգամավորների, այն նաև խորհրդարանի նախագահի մակարդակով:
Ադրբեջանում դժգոհ են, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում, երկու երկրների միջև ստորագրվել է վիզային ռեժիմի ազատականացման համաձայնագիր, ավելին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարող է մոտ ժամանակներս այցելել Հայաստան: Հենց նման «ծայրահեղ» իրավիճակն էլ պատճառ է եղել մեղադրելու Իրանին «ադրբեջանական տարածքներն օկուպացրած» Հայաստանի հետ մեղսավոր համագործակցության մեջ:
Ավելին՝ Ադրբեջանում դժգոհ են, որ «մուսուլմանական աշխարհի պաշտպանի» դիրքերից հանդես եկող Իրանը բավարար օժանդակություն չի ցուցաբերում Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության հարցում (Պաղեստինյան խնդրի նմանությամբ)՝ սպառնալով Իսրայելի հետ հարաբերությունների խորացմամբ և Իրանում բնակվող «30 միլիոն ադրբեջանցիներով» (ադրբեջանցիները թվով երկրորդ էթնիկ խումբն են Իսլամական Հանրապետությունում): Ադրբեջանում բացահայտ հայտարարում են, որ ակնկալում են Ղարաբաղյան հակամարտության հարցում իրանական դիրքորոշման փոփոխություն տեսնել:
Իրանի պատասխանն ադրբեջանական իշխանությունների մեղմ ասած «ոչ ադեկվատ» արձագանքին չուշացավ: Ադրբեջանում Իրանի դեսպանը հայտարարեց, որ հնչեցված կարծիքները չեն նպաստում երկու երկրների միջև կապերի զարգացմանը, իսկ Հայաստանի հետ Իրանի հարաբերություններն «ուղղված չեն որևէ երկրի դեմ»: Կասկած չկա, որ Ադրբեջանի հետ հետագա կապերը ծրագրելիս Իրանում հաշվի կառնեն այդ երկրի հակաիրանական կեցվածքը, և դա հաստատ չի բխում Բաքվի շահերից:
Իրականում Ադրբեջանի ակնկալիքներն Իրանից հատկապես Ղարաբաղյան հակամարտության հարցում միշտ էլ ավելին են եղել, քան պաշտոնական Թեհրանը պատրաստ է անել: Իրանը հակամարտության ողջ ընթացքում չեզոքություն է պահպանել՝ խուսափելով կողմերից որևէ մեկին աջակցություն հայտնելուց: Իսկ միջուկային գործարքի կնքումից և միջազգային ասպարեզ վերադառնալուց հետո Իրանը նաև փորձում է հանդես գալ միջնորդական նախաձեռնողականությամբ՝ փորձելով կանխել տարածաշրջանում արտաքին ուժերի միջամտությունը: Հայաստանում, ի տարբերություն Ադրբեջանի, Իրանի բալանսավորված դիրքորոշումն ու աջակցելու պատրաստակամությունը բարձր են գնահատում՝ ակնկալելով, որ միջազգային մեկուսացումից դուրս եկած Իրանն իր նպաստը կբերի տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացում:
Իսկ Ադրբեջանում Իրանի չեզոք մոտեցումը ոչ միայն չի ընկալվում, այլ նաև միջազգային և սեփական հանրության աչքում իր ագրեսիվ կեցվածքն արդարացնելու կամ հիմնավորելու համար Բաքուն հաճախ փորձում է պատրանք ստեղծել, թե իբր ադրբեջանական մոտեցումները պաշտպանություն են գտնում Իրանի մոտ: Դա հատկապես տեղի է ունենում կրոնական գործիչների հանդիպումների ժամանակ, երբ իրանցի գործիչներին ադրբեջանական լրատվամիջոցները զանազան հայտարարություններ են վերագրում: Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի դիրքորոշման խեղաթյուրումն Ադրբեջանի կողմից նպատակ է հետապնդում վնաս հասցնել հայ-իրանական հարաբերություններին՝ բացասական տրամադրություններ տարածելով հայ հասարակության շրջանում:
Բայց երկրի խորհրդարանի նախագահի մակարդակով Իրանի հասցեին հնչած մեղադրանքները թերևս ամենալավ ապացույցն են այն բանի, որ իրանական դիրքորոշման խեղաթյուրումը ցանկալի արդյունքը չի տալիս: Այդ քննադատությունները նաև հերթական անգամ ապացուցում են հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը՝ ի ցույց դնելով տարածաշրջանում Հայաստանի ամուր դիրքերն ընդունելու Ադրբեջանի անկարողությունը: Հենց այսպիսին է հանդուրժողականություն քարոզող Բաքվի իրական դեմքը:
Մյուս կողմից սա հերթական ապացույցն է նրա, որ Ադրբեջանն իր ողջ արտաքին քաղաքականությունը կառուցում է «ով մեզ հետ չէ, ուրեմն մեր դեմ է» սկզբունքի վրա, ինչն իրականում բավական վտանգավոր միտում է: Քաղաքակիրթ աշխարհն այսօր ամեն կերպ փորձում է խուսափել դրանից՝ հասկանալով, որ դա ոչ միայն չի նպաստում անվտանգության կառուցմանը, այլ նաև տանում է դեպի ինքնաոչնչացում: Բայց Ադրբեջանը դեռ շատ հեռու է նման գիտակցությունից:
այլ նյութեր այս թեմայով
- Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին Հայկական հարցերով հանձնաժողովի առաջնորդները կոչ են արել իրենց գործընկերներին միանալ իրենց և հավանություն տալ...
- Երկրագունդ. Արցախ օտարերկրացիների մուտքի սահմանափակումները «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել Արցախ...
- Ադրբեջանի հրաժարումը ռազմագերու կարգավիճակ տալ գերեվարված հայ զինվորներին՝ իրավունքի կոպտագույն խախտում է. Արցախի ԱԳՆ Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես անհիմն է ինչպես իրավական, այնպես էլ փաստագրական առումներով։
- Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձը Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներին:
- Երկրագունդ. Արցախյան հակամարտության շուրջ ակտիվ շփումներ «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել Արցախյան...
այլ նյութեր այս թեմայով
- Տնտեսություն. Իրանի տնտեսական ակտիվություն տարածաշրջանում «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման ընթացքում քննարկվեց Իրանի հետ Հայաստանի այսօրվա երկխոսության...
- Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին Կողմերը մտքեր փոխանակեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու հետպատերազմյան գործընթացների, տարածաշրջանային...
- Մխիթար Հայրապետյանը ստանձնեց Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարումը Մինչ այս բարեկամական խմբի ղեկավարն էր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության...
- Իրանում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան հայ-իրանական երկխոսության որակի ցուցիչ է Հայաստանի կողմից Իսրայելում դեսպանության բացման մասին լուրը՝ հատկապես այս շրջանում, երբ լուրջ, հաճախ շատ վտանգավոր...
- Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ հետ Հունվարի 5-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հեռախոսազրույց Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ...
այլ նյութեր այս թեմայով
- Բայդենը երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները Բայդենի այս քայլը սպասելի էր. 1995-ին նախագահ Բիլ Քլինթոնի օրոք սահմանված պատժամիջոցներն այս ողջ ընթացքում ամեն...
- Իսրայելը պատրաստ է միակողմանիորեն կանխել Իրանի կողմից միջուկային ծրագրի իրականացումը Հաղորդավարը խնդրել է նրան մեկնաբանել Իսրայելի Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոհավիի խոսքերը, որն...
- Տնտեսություն. Իրանի շուրջ գլոբալ զարգացումներ «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. տնտեսություն» խորագրի ներքո քննարկվել է Իրանի շուրջ...
- ԱՄՆ. Պատժամիջոցները և Իրանի կողմից միջուկային ծրագրի զարգացումը խոչընդոտում են Թեհրանի հետ երկխոսությանը Պաշտոնյայի խոսքով՝ դա «շատ տագնապալի կլինի, եթե Իրանը հասնի մինչև 60 տոկոս մակարդակի, սակայն նման բան դեռ տեղի չի...
- Բայդենը դիտարկում է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը. լրատվամիջոցներ «Պատժամիջոցների մեղմացումը որոշակիորեն մոտ է։ Այսօր կամ վաղը չէ։ Բայց այն մոտ է», - թերթին հայտնել է ազգային անվտանգության...
-
21:28
Թշնամին բանակցություններում ուզում էր Կարմիր շուկան, չտվեցինք․ Արցախի նախագահը խոստովանեց
-
18:25
Ադրբեջանցիները Սյունիք-Ճակատեն հատվածում նկարահանումը կատարել են համաձայնեցված երթևեկության ընթացքում. ՀՀ ԱԱԾ
-
16:17
Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը (տեսանյութ)
-
15:41
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:10
Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ
-
13:30
301-րդ հոդվածի ուրվականը շրջում է նաև Հայաստանի ներսո՞ւմ
-
12:01
Սյունիքի մարզում ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն. Արման Թաթոյան
-
11:03
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 174679-ի
-
10:05
Ռուս խաղաղապահները շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի բնակչուհիներին Կանանց միջազգային օրվա առթիվ
-
09:33
Տնտեսի կիրակի
-
09:10
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
08:17
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին
-
07:30
Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Կարեն Բեքարյան
-
19:50
Իրաքում փակ դռների հետևում կայացել է Հռոմի պապի և այաթոլլահ Ալի Սիստանիի հանդիպումը
-
19:13
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
-
18:48
Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան Սաղաթելյան
-
18:42
Մարտի 5-ին և 6-ին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
-
17:13
ԱՀԿ-ն դեռ խորհուրդ չի տալիս օգտագործել ճանապարհորդների համար «իմունային անձնագրեր»
-
16:47
Օնիկ Գասպարյանին աջակցության ակցիայի մասնակիցները երթով միացան ընդդիմության հանրահավաքին
-
16:39
ԱՆ-ի կողմից սահմանափակումները հանելուց հետո մանկապարտեզները կընդունեն մոտ 7000 երեխայի. Հայկ Մարության
օրվա
շաբաթվա
ամսվա
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
15:05
Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
20:10
Հակաթուրքական «Ֆիլիայի ֆորում». Ի՞նչ է այն և ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց այդ համաժողովին
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
-
11:47
Էրբիլում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օծման արարողությունը
-
10:23
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 6 կմ/ժ