ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայազգի Քերոլին Ռաֆայելյանը Forbes ցուցակում է

Ամերիկացի հաջողված կին-գործարարների վարկանիշային այս տարվա աղյուսակում, որը ներկայացվել է Forbes ամսագրի կողմից, հայտնվել է նաև ազգությամբ հայ Քերոլին Ռաֆայելյանը: Նա  իր 700 մլն դոլար գնահատվող կարողությամբ հայտնվել է 26-րդ հորիզոնականում:

49-ամյա Քերոլինը տնօրինում է «Alex and Ani» ոսկերչական ընկերությունը:

Այդ ընկերությունը հիմնադրվել է 2004 թ.-ին՝ Քերոլին Ռաֆայելյանի երկու դուստրերի անուններով: Ռաֆայելյանն ի սկզբանե հայտարարել է, որ իրենք ցանկանում են արտադրել «ապարանջաններ, վզնոցներ և ականջօղեր, որոնք կզարդարեն մարմինը, կլուսավորեն միտքը և կոգևշնչեն կնոջը»:

Ընկերությունն առաջին անգամ արտադրել է իր զարդերն այն գործարանում, որը հիմնադրվել էր Ռաֆայելյան հոր կողմից 1966 թ.-ին: Առաջին «Ալեքս և Անի» խանութը բացվել է Նյու Փորթում 2009 թ.-ին, իսկ այժմ արդեն նրանք 65 խանութ ունեն ողջ ԱՄՆ-ում:

Ընկերությունն առաջին անգամ ամերիկացիների ուշադրության կենտրոնում է հայտնվել 2004 թվականին, երբ նրանք վզնոց արտադրեցին հոլիվուդյան հայտնի դերասանուհի Գվինեթ Փելթրոուի նորածին դստեր պատվին՝ հանգեցնելով հետագայում մի շարք նմանատիպ պատվերների: Ընկերությունը նկարագրել է իր արտադրանքը որպես «էկոլոգիապես մաքուր», քանի որ հիմնականում օգտագործվում են վերամշակված նյութեր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: