Հակոբ Մարթայան. հայ, ում մասին թուրքերը չեն կարող չխոսել

Թուրքիայում գերադասում են լռել թուրքական պետականության և մշակույթի կերտման գործում հայերի ունեցած դերակատարման մասին: Սակայն, այդ հայերից մեկի մասին թուրքերը չեն կարող չխոսել: Խոսքը ժամանակակից թուրքերենի հիմնադիր Հակոբ Մարթայանի, կամ ինչպես թուրքերն են գերադասում կոչել նրան, Հակոբ Դիլաչարի մասին է:
Հայ ժողովրդի ականավոր ներկայացուցիչը ծնվել է 1895 թվականի մայիսի 22-ին Կ.Պոլսում: Սովորել է Կ. Պոլսի ամերիկյան միջնակարգ դպրոցում՝ Ռոբերտ քոլեջում, եղել է այդ քոլեջի անգլերենի ուսուցիչ, ապա՝ տնօրենը:
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Մարթայանը զորակոչվել է թուրքական բանակ՝ սիրիական ճակատում կռվել է անգլիացիների դեմ: Եվ քանի որ Մարթայանը տիրապետում էր անգլերենի, անգլիացի ռազմագերիները խնդրել են նրա թուրք սպաներին փոխանցել, որ դադարեցնեն իրենց դեմ բռնությունները: Ի պատասխան թուրք սպաները նրան՝ որպես դավաճանի, տարել են հրամանատարի մոտ: Եվ, մինչ հրամանատարին լսելը, Մարթայանը վճռականորեն հաստատել է, որ բռնությունն առանձնահատուկ է միայն սուլթանական, այլ ոչ թե կառավարման հանրապետական առաջադիմական ձևին ձգտող ռեժիմին: Այս պահից Մարթայանի կյանքը փոխվել է: Որոշ ժամանակ անց նա դասախոսություններ էր կարդում պետական քաղաքականության և կառավարման հանրապետական ձևի մասին վերոնշյալ հրամանատարին, ով հետագայում դարձավ Թուրքիայի հանրապետության առաջին նախագահը:
Մուստաֆա Քեմալը 1923 թվականին հանձնարարում է Մարթայանին թուրքերենի բարեփոխումներ իրականացնել ՝ օսմաներենի (թուրքերենի) այբուբենն արաբատառից դարձնելով լատինատառ: 1932 թվականից Մարթայանը եղել է թուրք լեզվաբանների միության գլխավոր մասնագետը։ Նա դարձել է Թուրքիայի նախագահի խորհրդականը լեզվական, մշակութային և գիտական հարցերով: 1936-1950 թվականներին Մարթայանը դասախոսել է Անկարայի համալսարանում։ Նրան այդ ժամանակ արդեն տվել էին Դիլաչար մականունը. 1934 թվականին Քեմալն ազգանունների մասին օրենք է ընդունում՝ հրամայելով առաջին հերթին ազգանուններ տալ պետական գործիչներին և լեզվաբաններին (մինչ այդ Թուրքիայում ազգանուններ որպես այդպիսին չկային): Այդ ժամանակ թուրք լեզվաբանները Մուստաֆա Քեմալի համար մշակում են Turk atasi ազգանունը, որը Մարթայանը փոխում է՝ դարձնելով Աթաթուրք: Քանի որ Մարթայանն արդեն ուներ ազգանուն, Աթաթուրքը նրան տալիս է Դիլաչար մականունը, ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «լեզուներ իմացող»:
Հետաքրքիր է, որ Հակոբ Մարթայանը հանդիսանում է ոչ միայն ժամանակակից թուրքերենի հիմնադիրը, այլ նաև թուրքական հանրագիտարանի գլխավոր խմբագիրը:
Նշենք, որ Մարթայանը, բացի հայերենից, թուրքերենից և անգլերենից, տիրապետում էր ևս 15 լեզվի, այդ թվում նաև հունարենի, իսպաներենի, լատիներենի, գերմաներենի, ռուսերենի: Նա մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է, որոնց շարքում հարկ է ընդգծել «Լեզու, լեզուներ և լեզվաբանություն» աշխատությունը, որտեղ խոսվում է հայերեն լեզվի զարգացման տարբեր փուլերի մասին: Նշենք, որ մինչև 1932 թվականը՝ Թուրքիա տեղափոխվելը, Մարթայանն աշխատել է Բեյրութում, Սոֆիայում և մի շարք այլ քաղաքներում, որտեղ զբաղվել է հայագիտությամբ: Եղել է Բեյրութի առաջին հայկական գիմնազիայի տնօրեն, Բեյրութի «Լույս» շաբաթաթերթի խմբագիր, Սոֆիայում հիմնադրել է հայկական «Ռահվիրան» և «Մշակույթ» թերթերը:
Չնայած թուրքական իշխանությունների հայաֆոբ քաղաքականությանը՝ Մարթայանը երբեք չի թաքցրել իր ծագումը, ինչի մասին վկայում է մի հետաքրքրի պատմություն: 1934 թվականին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը ներկա էր բարձրաստիճան պաշտոնյաների և գիտության ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ ճաշկերույթի, որին մասնակցում էր նաև Մարթայանը: Ճաշկերույթի ընթացքում Աթաթուրքն առաջարկում է, որ ամեն ազգի ներկայացուցիչ իր լեզվով մի երգ կատարի, երբ հերթը հասնում է Հակոբ Մարթայանին, բոլորը վստահ էին, որ բազմաթիվ լեզուներ իմացող Հակոբ Դիլաչարը բացի թուրքերենից ուրիշ լեզվով չի համարձակվի երգել, իսկ նա, ոչ ավել, ոչ պակաս, սկսում է հայերեն երգել Զորավար Անդրանիկին նվիրված հայտնի երգը։
Սեղանակիցներն «Անդրանիկ» բառը լսելուն պես խառնվում են իրար, սակայն Աթաթուրքը սաստում է նրանց՝ ասելով. «Այս երգի տակ շատերը հանուն իրենց ազգի մահվան են գնացել, հարգանքով լսեք այս երգը»։ «Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»,-ասել է Աթաթուրքը՝ հավելելով, որ միևնույնն է թուրքերն են հաղթել այս անգամ։
Հակոբ Մարթայանը մահացել է 1979 թվականին Ստամբուլում՝ հսկայական դեր խաղաղալով թուրքերենի և թուրքական լեզվաբանության զարգացման գործում:
այլ նյութեր այս թեմայով
- Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Տերյանն իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի...
- Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը Սարաֆյանին են պատկանում նաև բենզինի տարրայի պոմպի, ինչպես նաև շարժիչի յուղի չափիչի գյուտերը:
- Ալեքսանդր Քեմուրջյան` առաջին մոլորակագնացների հեղինակը Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը սերում էր Տրապիզոնի հայերի...
- Աշխարհում առաջին կին օվկիանոսագետը եղել է հայազգի Անիտա Կարագոշյանը «Ծովի տիկին» անունը ձեռք բերած առաջին կին օվկիանոսագետն ուսումնասիրել և լուսանկարել է երկրագնդի բոլոր օվկիանոսները:
- Այվազովսկու հայկական սերը Աննան շատ էր սիրում Այվազովսկուն և չէր պահանջում ավելի մեծ ուշադրություն, քան նկարիչը կարող էր տալ: Այվազովսկին...
-
15:01
Այսօր մենք Լեռնային Ղարաբաղում ականատես ենք ծանր հումանիտար ճգնաժամի. Արմեն Գևորգյան
-
14:38
Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը հետաքննվում է առաջնահերթության բարձր աստիճանով. ԻԻՀ ԱԳՆ
-
13:43
Իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն վստահությունը, որ միասին մենք շատ բանի կարող ենք հասնել. Ռուբեն Վարդանյան
-
12:01
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետին
-
11:55
ԱԱԾ-ն կոչ է անում խուսափել ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում կատարելու առաջարկներից
-
11:36
ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում ջանքեր է գործադրում՝ նպաստելու ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Մորա
-
11:03
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել, կա զոհ ու վիրավոր
-
10:51
ԵԽԽՎ-ն զեկույց է հրապարակել՝ Ադրբեջանին կոչ անելով բացել Լաչինի միջանցքը, ազատ արձակել հայ գերիներին
-
10:44
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումն ու արցախցիների համար հումանիտար ճգնաժամի ստեղծումը ցեղասպանական ակտ է. Կիպրոսի ներկայացուցիչ
-
10:38
Արցախի ժողովրդին նվիրաբերված հումանիտար բեռը շարունակում է մնալ Գորիս քաղաքում. Տեղեկատվական շտաբ
-
10:30
Տեղի է ունեցել Քրիստինա Քվինի երդմնակալությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
-
10:09
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին
-
09:57
Միայն մեկ ճանապարհ կա ստուգելու` Ադրբեջանը ճիշտ է ասում, թե ոչ. Ռուբեն Ռուբինյան
-
09:40
ԱՄՆ կոնգրեսականները բանաձևով կոչ են անում Բայդենին դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
-
09:10
ԱՄՆ-ը ողջունում է Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդման ԵՄ-ի ջանքերը
-
09:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
21:03
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
-
20:05
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալին
-
19:26
Արցախի կանայք այսօր բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի նախագահին. Ռուբեն Վարդանյան
-
18:59
Տեղի է ունեցել հարկային պոտենցիալի գնահատմանը վերաբերող խորհրդակցություն
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
19:13
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց մարտական դիրքեր
-
00:08
Հուսառատությամբ համախմբվենք ազգային ու պետական շահերի շուրջ. Գարեգին Բ-ի ուղերձը
-
19:57
Տարին բարդ էր, գալիքը, ըստ ամենայնի, լինելու է էլ ավելի բարդ. Ռոբերտ Քոչարյան
-
15:06
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված են բոլոր պայմանները. Ալիև
-
18:05
Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում երկրի հարավում
-
17:48
Նոր տարում և հաջորդ տարիներին ևս միակ մաղթանքս ու հորդորս մեր ժողովրդին պայքարն է․ Սերժ Սարգսյան
-
20:09
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Բենեդիկտոս XVI-ի մահվան կապակցությամբ
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
14:52
Հունվարի 1-ից բարձրացել են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 0,51 կմ/ժ