ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանցիսկոս Պապի այցի հետ կապված որոշ փողոցներ կփակվեն

www.mediamax.am

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, մայրաքաղաքի մի շարք ճանապարհահատվածներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը, ինչը պայմանավորված է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցով:

Ստորև՝  ըստ ժամանակացույցի, ներկայացնում ենք այն ճանապարհները, որոնցում երթևեկությունը կդադարեցվի.

• 24.06.2016թ. 
ժամը 17.00-18.00-Փարաքար համայնք–Թաիրով համայնք–Ծովակալ Իսակովի պողոտա-«Հաղթանակ» կամուրջ – Մ.Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Մ.Բաղրամյան պողոտա – ՀՀ Նախագահի նստավայր։

Ժամը 18.00-23.00-Հանրապետության հրապարակի մուտքերը.

-Ամիրյան փողոցից՝ Ամիրյան - Զաքիյան փողոցների խաչմերուկից,
-Տիգրան Մեծի պողոտայից՝ Մելիք Ադամյան փողոց – Տ.Մեծի պողոտա խաչմերուկից,
-Նալբանդյան փողոցից՝ Մելիք Ադամյան փողոց – Նալբանդյան փողոց խաչմերուկից,
-Աբովյան փողոցից՝ Բուզանդի – Աբովյան փողոցների խաչմերուկից, 
- Վ.Սարգսյան փողոցից՝ Շահումյան հրապարակից։

ժամը 19.00-20.00 - ՀՀ Նախագահի նստավայր - Մ.Բաղրամյան պողոտա - Ֆրանսիայի հրապարակ - Մ.Մաշտոցի պողոտա - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Թաիրով համայնք - Փարաքար համայնք։

 •25.06.2016թ. 

ժամը 08.00-09.00 - Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա - «Հաղթանակ» կամուրջ – Աթենքի փողոց – Բրազիլիայի հրապարակ – Ծիծեռնակաբերդի խճուղի - «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր։

ժամը 09.20-10.00 - «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր - Ծիծեռնակաբերդի խճուղի - Բրազիլիայի հրապարակ - Աթենքի փողոց - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Թաիրով համայնք – գեներալ Ի.Գասպարյանի փողոց - «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

ժամը 18.00-19.00 - «Զվարթնոց» միջազգային օդանավակայան - գեներալ Ի.Գասպարյանի փողոց- Թաիրով համայնք - Ծովակալ Իսակովի պողոտա - «Հաղթանակ» կամուրջ - Մ.Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Սայաթ Նովայի պողոտա – Նալբանդյան փողոց – Հանրապետության հրապարակ։

ժամը 19.30-20.00 - Հանրապետության հրապարակ – Վ.Սարգսյան փողոց – Շահումյան հրապարակ – Բեյրութի փողոց – Արգիշտիի փողոց - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Թաիրով համայնք - Փարաքար համայնք։

ժամը 09.00-21.00 - Հանրապետության հրապարակն ամբողջությամբ։ Հետիոտնային տեղաշարժի համար բաց կլինեն Աբովյան, Ամիրյան փողոցներից ու Տիգրան Մեծի պողոտայից մուտքերը դեպի Հանրապետության հրապարակ։

 •26.06.2016թ. 

ժամը 16.00-17.00 - Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – Արգիշտիի փողոց – Գր.Լուսավորչի փողոց – Արշակունյաց պողոտա - Աշխատանքի հրապարակ - Արշակունյաց պողոտա – Նորագավիթ – Արտաշատի խճուղի։

ժամը 17.15-18.30 - Նորագավիթ - Արշակունյաց պողոտա - Աշխատանքի հրապարակ - Արշակունյաց պողոտա - Գր.Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Թաիրով համայնք - գեներալ Ի.Գասպարյանի փողոց - «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

Երևանի քաղաքապետարանը պատճառվող անհարմարությունների հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: