ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան հակամարտության կարագավորման դերակատարները պետք է խոսեն միևնույն լեզվով

Հունիսի 20-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը և հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության շուրջ հնչեցին տարբեր մեկնաբանություններ: Սակայն, հայտարարության մեջ տեղ գտած հետևյալ նախադասությունը, այն է՝ «Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում»  կարծես թե վրիպեց շատերի ուշադրությունից, չնայած նրան, որ  նախասասության մեջ տեղ գտած արտահայտությունն՝ «առանցքային հարցերի շուրջ», ինքնին արդեն մի շարք հարցեր է առաջացնում և շփոթմունք ստեղծում:

Ըստ էության, այս դեպքում «առանցքային հարցեր» ասելով` պետք է նկատի է ունենալ  հակամարտության  կարգավորման ընդունված երեք  հիմնական սկզբունքները (ազգերի ինքնորոշման իրավունքը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը և տարածքային ամբողջականություն), որոնց շուրջ կողմերի համաձայնության ձեռքբերումից հետո միայն, պետք է հաջորդի կարգավորման համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները: Հակամարտությունների կարգավորման գործընթացում օգտագործվող բառակազմը սովորաբար լինում է կայուն և ենթակա չէ փոփոխության, ինչը  թույլ է տալիս խուսափել անհարկի շփոթմունք ստեղծելուց կամ շահարկումներից:  Ահա թե ինչու, Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքում արված համատեղ հայտարարության մեջ ընդունված բառակազմից նման շեղումը, կարող ենք միայն չտրամաբանված և անհարկի համարել:

Սա կարևոր նկատառում է, որը, կարծում եմ, կարգավորման գործընթացում ներգրաված բոլոր դերակատարները պետք է հաշվի առնեն: Հակառակ դեպքում՝ ընդունված բառակազմի նման փոփոխությունները կարող են հանգեցնել մի քաոսի, որտեղ հակամարտության կողմերն ուղղակի կսկսեն խոսել տարբեր և միմյանց համար անհասկանալի լեզուներով: Դա, իհարկե, չի կարող նպաստել հակամարտության կարգավորման գործընթացին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: