ԱՄՆ-ը 240-րդ անգամ նշում է իր Անկախության օրը
Անկախության օրը ԱՄՆ-ի հիմնական պետական տոնն է, որը նշվում է Անկախության հռչակագրի (Declaration of Independence) ընդունման պատվին: 1776 թ. հուլիսի 4-ին 13 նահանգների ներկայացուցիչները Ֆիլադելֆիայի քաղաքական խորհրդում ստորագրեցին մի փաստաթուղթ, որը Միացյալ Նահանգները հռչակեց Բրիտանական թագավորությունից անկախ ու ինքնուրույն պետություն: Մեծ Բրիտանիայից անկախանալու անհրաժշտությունն ակնհայտ էր 1775 թ. ապրիլին հանուն Հյուսիսային Ամերիկայի (1775-1783) անկախության սկսված ռազմական գործողություններից հետո: 1776 թ. հունիսի 7-ին Մայցամաքային կոնգրեսի նիստում Վիրջինիայից պատվիրակ Ռիչարդ Հենրի Լին բանաձև մտցրեց, որտեղ ասվում էր, որ «Միացյալ գաղութները հանդիսանում են ու իրապես պետք է լինեն ազատ ու անկախ նահանգներ, որ նրանք ամբողջությամբ ազատվում են բրիտանական գահին հավատարմությունից, որ ցանկացած քաղաքական կապ նրանց ու Բրիտանական պետության միջև պետք է ամբողջությամբ խզվի»: Հունիսի 4-ին հռչակագրի` այդ հարցի շուրջ նախապատրաստման հարցով հավաքվում է կոմիտե՝ Թոմաս Ջեֆերսոնի, Ջոն Ադամսի, Բենջամին Ֆրանկլինի, Ռոջեր Շերմանի ու Ռոբերտ Լիվինգստոնի գլխավորությամբ: Հռչակագրի նախագծի կազմումը վստահվել էր կոմիտեի ղեկավար, Անկախության պատերազմի ազդեցիկ գործիչ Թոմաս Ջեֆերսոնին, ով 17 օր (հունիսի 11-28-ը) աշխատել է տեքստի վրա: Նրա նախագիծը՝ Ջոն Ադամսի ու Բենջամին Ֆրանկլինի թեթևակի խմբագրումներով, հունիսի 28-ին ներկայացվել է Միջմայրցամաքային կոնգրեսին: Հուլիսի 4-ին համաձայնեցված տեքստը միաձայն հավանության է արժանանում ու ստորագրվում կոնգրեսի նախագահ Ջոն Հենկոկի և քարտուղար Չառլզ Թոմսոնի կողմից ու բարձրաձայն ընթերցվում է Մայրցամաքային կոնգրեսի շենքի մոտ հավաքված անձանց համար: Դա պատմության մեջ առաջին փաստաթուղթն էր, որը հռչակեց ժողովրդական ինքնիշխանության սկզբունքները՝ որպես պետական կառույցի հիմքեր` հերքելով իշխանության աստվածային ծագումը: Անկախության հռչակագիրը հաստատում էր ժողովրդի` ապստամբության ու բռնապետական կառավարությունը գահընկեց անելու իրավունքը, հռչակում էր դեմոկրատիայի սկզբունքները` մարդկանց հավասարությունը: Ճակատագրի հեգնանքով, փաստաթղթի երկու հեղինակները` Թոմաս Ջեֆերսոնն ու Ջոն Ադամսը, մահացել են նույն օրը` 1826 թ. հուլիսի 4-ին, հռչակագրի ստորագրումից ուղիղ 50 տարի անց: 1870 թ. ԱՄՆ Կոնգրեսը հուլիսի 4-ը հայտարարեց պետական տոն:
Հուլիսի 4-ին Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում տոնակատարություններ են. շքերթներ, դիմակահանդեսներ, քաղաքական գործիչների ուղերձներ, համերգներ, ներկայացումներ, ինչպես նաև հրավառություն:
Ամերիկացիների մեծ մասն այդ օրը չի աշխատում: Մարդիկ զբոսախնջույքներ են կազմակերպում, հանգստանում են ընտանիքի և ընկերների հետ:
Ուղիղ կեսօրին բոլոր նահանգներում այսպես կոչված «միասնության հրավառություն» է կազմակերպվում:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան Ուկրաինային է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր. Foreign Policy Տանկեր ոչնչացնելու համար նախատեսված այս զինամթերքի փոքր ռումբերն անմիջապես չպայթելու դեպքում կարող են տարիներ...
- Լոս Անջելեսի քաղաքապետը և քաղաքային խորհրդի նախագահը դիմել են ԱՄՆ նախագահին՝ Լաչինի միջանցքի հարցով Շնորհակալություն քաղաքապետ Բասին այն բանի համար, որ միացել է ինձ, որպեսզի նախագահ Բայդենին հասցնենք շրջափակումը...
- ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ կերպով․ Բլինկենը խոսել է Փաշինյանի հետ Նա ասել է, որ առաջ գնալու միակ ուղին դիվանագիտությունն է, ինչպես նաև նշել, որ շարունակելու է անձնապես ներգրավված...
- Թեհրանը մինչև կեսգիշեր կպատասխանի ԵՄ միջուկային համաձայնագրի առաջարկներին Այսօր երեկոյան 12-ի կողմերը մենք գրավոր ձևով կտրամադրենք վերջնական պատասխանը ԵՄ-ի կողմից համակարգողին:
- Թուրքական լրատվամիջոցը նշել է Էրդողանի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվը Մինչդեռ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել, որով դեմ են Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 88%
Քամի՝ 1,54 կմ/ժ