ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան և Ֆրանսիան գոհ չեն Մինսկյան պայմանավորվածությունների կյանքի կոչման արդյունքներից

Ուկրաինական հակամարտության կարգավորմամբ զբաղվող  «Նորմանդական քառյակի» անդամներ Գերմանիան և Ֆրանսիան (քառյակում են նաև Ռուսաստանն ու Ուկրաինան) գոհ չեն հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկյան պայմանավորվածությունների կյանքի կոչման արդյունքներից: Այս մասին, Interfax-ի փոխանցմամբ, ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Միևնույն ժամանակ, սակայն, Շտայնմայերը հայտնել է, որ Ֆրանսիան և Գերմանիան շարունակելու են հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: «Գերմանիայի և Ֆրանսիայի դիվանագիտական ջանքերը, որպես «Նորմանդական քառյակի» անդամներ, շարունավում են արդեն երկու տարի ու շարունակվելու են: Բայց, չթաքցնեմ, մենք բավարարված չենք և չենք կարող բավարարված լինել Մինսկյան պայմանավորվածությունների իրագործման արդյունքներից»,- մասնավորապես, ասել է Գերմանիայի արտգործնախարարը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: