ԵՐԵՎԱՆ 32 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան հիմնահարցին նվիրված Մոնտեվիդեոյի համաժողովում հռչակագիր է ընդունվել

prensaarmenia.com.ar

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված համաժողովի մասնակիցները հռչակագիր են ընդունել, որում, ի թիվս այլ հարցերի, մասնակիցները հաստատում են հակամարտության խաղաղ կարգավորման օգտին աշխատելու անհրաժեշտությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Prensa Armenia-ն, փաստաթղթում նշվում է, որ Ղարաբաղի ժողովուրդը պետք է իրացնի իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը` առանց սպառնալիքների և բռնության ենթարկվելու: 

Ստորագրված փաստաթուղթը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը, և միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, ռազմական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ, որպեսզի հակամարտությունը նոր զինված բախումների չվերածվի: «Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլորն իմանան, որ Ուրուգվայում, որը հազարավոր կիլոմետրեր հեռու է Լեռնային Ղարաբաղից, կան մարդիկ, ովքեր անտարբեր չեն այս հարցում»,- ասել է Ուրուգվայի խորհրդարանի պատգամավոր Դանիել Ռադիոն հռչակագիրն ընթերցելուց հետո:

Ուրուգվայի մայրաքաղաքում Ղարաբաղյան հակամարտության թեմայով համաժողովը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին: Համաժողովին մասնակցել են օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, հասարակական ակտիվիստներ, գիտնականներ, իրավապաշտպաններ: Համաժողովի մասնակիցների նպատակն է առաջ տանել Ուրուգվայի դիրքորոշումը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 2,45 կմ/ժ
    30 C°
     
    32°  19° 
    26.06.2024
    29°  16° 
    27.06.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: