ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի ԳԱ 71-րդ նստաշրջան. ի՞նչ է ներառված օրակարգում

Frank Franklin II / AP

Այսօր իր աշխատանքներն է սկսում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը: Բացման պաշտոնական արարողությանը կմասնակցեն ՄԱԿ-ի անդամ 193 երկրների պատվիրակությունները, նրա գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և ԳԱ-ի 71-րդ նստաշրջանի նախագահ, Ֆիջիի մշտական ներկայացուցիչ Փիթեր Թոմսոնը: Մինչ այդ ՄԱԿ-ում կկայանա Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի փակման արարողությունը:

Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի օրակարգում ներառվել է 170 թեմա, այդ թվում՝ խաղաղության և անվտանգության պահպանման, ահաբեկչությանը, ռասսայական խտրականությանը և այլատեցությանը հակազդման, շրջակա միջավայրի պահպանության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերը: Նաև կշարունակվի ՄԱԿ-ի, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի բարեփոխման քննարկումը:

71-րդ նստաշրջանի ժամանակ կքննարկվի նաև կառույցի նոր գլխավոր քարտուղարի ընտրությունները: Նշենք, որ նախընտրական արշավը սկսվել է դեռ 70-րդ նստաշրջանի ժամանակ, և Անվտանգության խորհրդի քվեարկության 4 փուլերի արդյունքում առաջատարը Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերրիշն է: Նախատեսվում է, որ Անվտանգության խորհրդի անդամները պետք է Գլխավոր ասամբլեային այս կապակցությամբ երաշխավորագրեր տան մինչև հոկտեմբեր: Գործող գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2016 թվականի դեկտեմբերի 31-ին:

Նստաշրջանի ժամանակ հատուկ ուշադրություն կհատկացվի միգրացիոն ճգնաժամին: Սեպտեմբերի 20-ին նախատեսվում է այս թեմայով հատուկ նիստ, որին կմասնակցի նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Նշվում է, որ նիստին երկրներին կառաջարվի ստանձնել փախստականների ընդունման նոր պարտավորություններ: ՄԱԿ-ի գնահատականների համաձայն՝ ներկայումս աշխարհում հաշվվում է շուրջ 20 մլն փախստական և ևս 40 մլն ներքին տեղահանված:

Նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 20-26-ը կանցկացվի ընդհանուր քաղաքական քննարկում, որին ավանդաբար մասնակցում են պետությունների, կառավարություննների և արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

Հաղորդվում է, որ այս տարի ընդհանուր քաղաքական բանավեճին կմասնակցեն պետությունների ու կառավարությունների շուրջ 100 ղեկավարներ (այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Եգիպտոսի, Սլովենիայի, Ադրբեջանի, Ֆինլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Թուրքիայի, Եմենի, Աֆղանստանի ղեկավարները), ինչպես նաև արտաքին գործերի 30-ից ավելի նախարարներ:

Ավելացնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի հերթական նստաշրջանի շրջանակներում նախատեսվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Այս մասին ռուսական Интерфакс գործակալությանը տված հարցազրույցում նշել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Որպես համանախագահներ՝ մենք կհանդիպենք ԱԳ նախարարների հետ, որպեսի հիմք ստեղծենք հաջորդ գագաթաժողովի համար: Հույս ունենք, որ ԱԳ երկու նախարարներին տեսնել Նյու Յորքում երկու շաբաթից, որպեսզի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ նրանց հետ քննարկենք հետագա քայլերը: Հույս ունենք, որ այնտեղ կկայանա նաև երկու նախագահների հանդիպումը», - նշել է Ուորլիքը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: