ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղի հարցով ռուսական կողմը կրկին կակտիվանա

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապած՝ ռուսական կողմի մի քանի ամիս շարունակվող ակտիվությունը վերջին շրջանում հարաբերականորեն մարել է: Սակայն ասել, որ ռուսական պլանը (կամ նախաձեռնությունը) օրակարգից դուրս է եկել, միանշանակ սխալ կլինի: Գործընթացը կարծես թե տեղափոխվել է ընդհատակ, ինչպես հենց ռուսական կողմն էր ժամանակին արձանագրում՝ «Ղարաբաղյան հակամարտության թեման լռություն է պահանջում»:

Այժմ կարծես հենց այդ լռության փուլն է, ավելին՝ Ռուսաստանի՝ «առաջին ջութակի» դերը դեռևս պահպանվում է: Հատկանշական է, որ համանախագահներից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ ակտիվանում է՝ փորձելով առաջ տանել բանակցային գործընթացը: Ապրիլյան պատերազմից հետո ՌԴ-ն հերթական անգամ ստանձնեց և մինչ օրս իրականացնում է այս դերակատարումը, ինչի հետ կապված՝ առկա է մյուս համանախագահների առնվազն լուռ համաձայնությունը: Նախընտրական շրջանում գտնվող ԱՄՆ-ն և տարաբնույթ խնդիրների (միգրացիա, ահաբեկչություն, Brexit) մեջ մխրճված ԵՄ-ի համար Հարավային Կովկասը, իր խնդիրներով հանդերձ, մղվել է երկրորդ պլան, ինչից փորձում է օգտվել Ռուսաստանը: Կարծում եմ՝ միարժեք չէ նաև այն, թե նույն ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին ձեռնտու չէ ռուսական նախաձեռնությունը, քանզի Մոսկվայի թե՛ հաջողության, թե՛ ձախողման դեպքում հնարավոր կլինի դիվիդենտներ քաղել, իսկ հակամարտության կողմերից առնվազն մեկը դժգոհ կմնա Ռուսաստանից:

Ղարաբաղյան թեմայի հարաբերական ստվերումը կարելի է նաև կապել ռուս-ամերիկյան համատեղ օրակարգում կարևոր տեղ զբաղեցնող սիրիական ճգնաժամի ուղղությամբ ջանքերի մեծացմամբ: Վերջին մեկ ամսում ակտիվ բանակցությունների միջոցով կողմերը կարողացան հասնել նշանակալի պայմանավորվածությունների, այդ թվում ժամանակավոր հրադադարի հաստատման:

Մի կողմից սիրիական ուղղությամբ որոշակի առաջընթացը, մյուս կողմից առաջիկայում նախատեսված տարբեր հանդիպումները (ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախատեսվող հանդիպումը Նյու Յորքում, Պուտինի այցը Երևան և այլն) հիմք են տալիս ենթադրելու, որ ներկայիս հարաբերական լռությունը ոչ այլ ինչ է, քան «անդորր՝ փոթորկից առաջ»: Ամենայն հավանականությամբ մոտակա շրջանում` ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեից հետո, ռուսական կողմը կրկին բացահայտ ակտիվություն կդրսևորի, իսկ դիվանագիտական խողովակներով ընթացող խորհրդակցությունների արդյունքները կդառնան հրապարակային: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: