ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ինժեներական հրաշք»՝ կառուցված Ուրարտուի թագավորության օրոք

Geo.ru
Թուրքիայում հնագետները քաղաքային ջրահեռացման հնագույն համակարգ են հայտնաբերել, որը ստեղծվել է դեռևս Ուրարտուի թագավորության օրոք: Ինչպես հաղորդում է Tert.am-ը, վկայակոչելով ТАСС գործակալությունը, գիտնականներն ամբողջությամբ ուսումնասիրել են Վանի նահանգում գտնվող Չավուշթեփե ամրոցի մոտակայքում հայտնաբերված ստորգետնյա ջրահեռացման խողովակները, որոնք տեղակայվել էին դեռևս մի քանի դար առաջ: Հնագետները նախապատմական քաղաքի վայրում, որտեղ ժամանակին խաղողի այգիներ, ցանկապատներ, ջրամբարներ և պալատներ են եղել, հայտնաբերել են կոյուղու 1 մետր տրամագծով ճյուղավորված համակարգ: Այն կազմված է եղել իրար միացված քարերով, որոնց միջոցով կոյուղաջրերն ուղղվել են ս մեծ խորությամբ փորված ստորգետնյա տարածք: «Ուրարտու պետության բնակիչները մանրամասնորեն մտածել են, թե որտեղ և ինչ կառուցել,- հայտնել է գիտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Յուզյունջու Ռաֆետ Չավուշօղլուն: Ուրարտուն կամ Վանի թագավորությունը որպես պետություն գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է Բիայնիլի, երբեմն Նաիրի, իսկ ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես Ուրարտու:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    26 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: