ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ խնդիրներ է լուծում էրդողանն արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմամբ

data24.co.il / Facebook

Թուրքական իշխանություններն որոշել են երեք ամսով երկարաձգել երկրում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հայտարարված արտակարգ դրության ռեժիմը, գրում է The Associated Press գործակալությունը՝ երկրի փոխվարչապետ Նուման Կուրթուլմուշին հղումով: «Արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի ևս 90 օրով՝ սկսած հոկտեմբերի 19-ից», - նշել է նախարարը:

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարվել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո: «Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝  արտակարգ դրության ռեժիմը սահմանվում է երեք ամիս ժամկետով, որպեսզի օպերատիվ կերպով չեզոքացվեն ապստամբության հետևանքները», - այն ժամանակ հայտարարել էր Էրդողանը:

Նշենք, որ Թուրքիայի սահմանադրության վերոնշյալ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրությունը սահմանվում է երկրի ողջ տարածքում կամ առանձին շրջաններում ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով, եթե տվյալ տարածքում հաճախակի են դառնում ժողովրդավարական կարգի քայքայմանն ուղղված բռնության ակտերը: Արտակարգ դրության ռեժիմը նախագահին և կառավարությանը հնարավորություն է տալիս նոր օրենքներ ընդունել՝ շրջանցելով խորհրդարանին և անհրաժեշտ չափով սահմանափակել բնակչության իրավունքները և ազատությունները:

Անկարան հայտարարված արտակարգ դրության շրջանակներում աննախադեպ բռնաճնշումներ և հետապնդումներ է սկսել թուրք ընդդիմադիր աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների նկատմամբ: Միևնույն ժամանակ արտակարգ դրության ռեժիմն օգտագործվում է Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի համար: Մասնավորապես արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում պաշտոնից հեռացվում են քուրդ քաղաքապետեր և պաշտոնյաներ, ինչպես նաև ավելի քան 10 հազար ուսուցիչ: Ի դեպ, ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիայում աշխատանքից ազատվել կամ լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել է ռազմական և քաղաքացիական ծառայությունների, ոստիկանության և դատական համակարգի ավելի քան 100 հազար աշխատող: Արդարադատության նախարարության տվյալներով՝ հեղաշրջման փորձի հետ կապված ձերբակալվել է ավելի քան 32 հազար մարդ: Արտակարգ դրության շրջանակներում թուրքական իշխանությունները երկարացրել են կալանքի ժամկետը, փակվել են տասնյակ մեդիաընկերություններ՝ հիմնականում ընդդիմադիր և քրդական, կալանքի տակ է վերցվել գործարարների միլիարդավոր դոլար արժողությամբ ունեցվածքը, փակվել է ավելի քան 2300 ինստիտուտ:

Փորձագետները պնդում են, որ արտակարգ դրության ռեժիմի տված հնարավորություններն Անկարան իրականում օգտագործում է ոչ թե ժողովրդավարական կարգի վերականգնման, այլ երկրում բռնապետության ուժեղացման համար. արտակարգ դրության ռեժիմով Էրդողանը իր ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու իրավական հիմքեր է ստացել, ինչի արդյունքում երկրում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների վերաբերյալ միջազգային հանրության քննադատությունը մեղմացել է, սակայն միջազգային հանրության մտահոգությունը Թուրքիայում տիրող իրավիճակի հետ կապված ամեն դեպքում պահպանվում է: Նախօրեին Եվրոպայի խորհրդարանի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը զեկույց է հրապարակել, որտեղ մտահոգություն է հայտնում երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման կապակցությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: