ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ արտաքին տնտեսական գործունեությանը մի փոքր ճկունություն է պակասում

Նախօրեին ՀՀ պաշտոնական վիճակագիրը հանդես եկավ Հայաստանի արտաքին առևտրի՝ ըստ երկրների կառուցվածքի ներկայացմամբ:  ԱՎԾ տվյալների համաձայն` ՀՀ տասը խոշոր առևտրային գործընկերներն են ՌԴ, Չինաստանը, Գերմանիան, Վրաստանը, Իրանը, Բուլղարիան, Իտալիան, Իրաքը, Կանադան և Թուրքիան: 

Բավական հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ դիտարկում ենք մեր արտաքին առևտրում վերոնշյալ երկրների զբաղեցրած դիրքերը տոկոսային հարաբերակցությամբ: Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերները շարունակում են մնալ ՌԴ (25.8%), Չինաստանը (8.5%) և Գերմանիան (6.5%): Մնացած յոթ երկրների մեջ Հայաստանն առևտրային մեծ շրջանառություն ունի Վրաստանի (5.4%) և Իրանի հետ (5.1%):

Ինչի՞ մասին են խոսում թվերը

Մեզ համար երկու դրական հետևություն:

 Առաջին. որքան էլ խոսվի հայկական տնտեսության միաբևեռության մասին (արտաքին մասով՝ կապված ԵԱՏՄ հետ), հայաստանյան շուկան համագործակցության՝ քանակական առումով ամենանեղ շրջանագծում բալանսավորել է գործընկերների ընտրությունը: Այլ է հարցը, թե կապված մի շարք սուբյեկտի ու օբյեկտիվ հարցերից, դրանց միջև կա տոկոսային ոչ բալանսավորված տարբերություն:

Երկրորդ. ԱՎԾ ներկայացրած պատկերը ցույց է տալիս, որ ՀՀ խոշոր գործընկերների ցանկում կա և՛ եվրոպական, և՛ արևելյան, և՛ ռուսական ուղղությունները: Այս իմաստով, կարող ենք փաստել, որ արտաքին գործունեություն ծավալելու հարցում մենք ունենք որոշակի դիվերսիֆիկացիա և այս իմաստով մեր տնտեսության պակասում է մի փոքր ճկություն այդ դիվերսիֆիկացիան քանակական առումով ևս բալանսավորելու:

Ի՞նչ պետք է արվի

Պետական վիճակագրությունը ոչ միայն փորձագիտական վերլուծությունների համար հավաստի աղբյուր հանդիսանալու, այլև ռազմավարական քաղաքականությունն ուղղորդելու նպատակ ունի: Այս իմաստով, հարկավոր է, որպեսզի արտաքին գործունեությամբ զբաղվող սուբյեկտները և՛ լոկալ, և՛ գլոբալ մակարդակում՝ տեղյակ լինեն նշված գործընկերներից որի հետ փոխհարաբերությունները խորացնելու ու զարգացնելու ինչ հնարավորություններ կան, որոնք են խոչընդոտները և որը պիտի լինի նշված շուկաներից յուրաքանչյուրում Հայաստանի ասելիքը: Սրա համար անհրաժեշտ է առանձին ռազմավարությունների մշակում, հանձնարարականների հստակեցում և որ ամենակարևորն է՝ դրանց իրականացման ապահովում:

Արդարության համար պետք է նշել, որ արտաքին հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլեր արվում են: Օրինակ բոլորովին վերջերս Մոսկվայում անցկացվեց հայկական ապրանքների ցուցահանդեսը, հոկտեմբերի սկզբին Իրանում կայացած հայկական արտադրանքի ցուցահանդեսը, որն ավարտվել է մի շարք գործնական պայմանավորվածություններով: Չինաստանի դեպքում թերևս պետք չէ թերագնահատել անցյալ տարի նախագահի գլխավորած պատվիրակության այցը, որի ընթացքում կրկին ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ ու կնքվեցին համաձյանագրեր:

Որպես ամփոփում կարելի է նշել միայն, որ արտաքին գործունեության խողովակները կան ու աշխատում են, իսկ այդ խողովակների լայնացումը կախված է միմիայն հետևողական և անընդմեջ աշխատանքից:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: