ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Նորմանդական քառյակի» հանդիպման ժամանակ Պուտինի հետ զրույցը բավականին բարդ է անցել

The National Interest

Դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հրավերով իր գերատեսչությունում տեղի ունեցած Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահների հանդիպման ժամանակ կրկին ոչ մի բեկումնային փոփոխություն չարձանագրվեց:

Կայացած ճեպազրույցում Ուկրաինայի նախագահն, ըստ էության, խոստովանել է, որ Կիևի կողմից պատրաստված «ճանապարհային քարտեզի» նախագիծը չի հաջողվել համաձայնեցնել Բեռլինում: Նրա խոսքով՝ Մինսկի խաղաղության համաձայնագիրն Ուկրաինայի արևելքում իրագործելու նպատակով դրա այլընտրանքային տարբերակը կմշակվի մինչև հաջորդ ամսվա վերջ, որից հետո փաստաթուղթը կներկայացվի բոլոր չորս երկրների առաջնորդներին այն հաստատելու համար:

Պորոշենկոն պնդել է, որ առանց անվտանգության խնդիրների լուծման՝ այդ թվում օտարերկրյա զորքերի դուրսբերման ու սահմանի փակման, Դոնեցկում և Լուգանսկում տեղական ընտրությունները հնարավոր չեն... Քաղաքական բարեփոխումներն արագացնելու նպատակով, Կիևը պահանջել է  տեղակայել զինված ոստիկանական առաքելություն Ուկրաինայի արևելքում՝ թույլ տալով ԵԱՀԿ դիտորդներին լինել զինված և անարգել մուտք գործել այդ տարածաշրջան, որն, ըստ Ուկրաինայի առաջնորդի, կապահովի անվտանգությունն, ինչպես ընտրական գործընթացի ընթացքում, այնպես էլ անցումային շրջանում»: «Ռուսական կողմը աջակցել է ԵԱՀԿ զինված ոստիկանական առաքելության ներդրման անհրաժեշտությանը», - ասել է Պորոշենկոն:

Հարկ է նշել, որ ոստիկանական առաքելության մասին Պորոշենկոյի հայտարարությունն,  ընդհանուր առմամբ, հաստատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օդանավակայանում տված հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել ԵԱՀԿ առաքելությունը, թեև ոչ ամբողջ սահմանի երկարությամբ, այլ միայն «ծանր տեխնիկայի պահպանման կետերում և դուրսբերման գոտում»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքական հիմնարար նշանակություն ունեցող բաղադրիչին, ապա, ըստ Պուտինի, հանդիպման մասնակիցները պայմանավորվել են  շարունակել աշխատանքները Դոնեցկին և Լուգանսկին հատուկ կարգավիճակ շնորհելու ուղղությամբ:

Իսկ Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդն իրենց տված մամուլի ասուլիսում նախընտրել են հիմնականում կենտրոնանալ սիրիական խնդրի վրա: Նրանք քննադատել են Մոսկվային՝ Սիրիայում իրականացվող ավիահարվածների համար, միևնույն ժամանակ նշելով,  որ Վլադիմիր Պուտինի կողմից  խոստացած ժամանակավոր հրադադարի ռեժիմը չի օգնի լուծել Հալեպի խնդիրը:

Անգելա Մերկելի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը Սիրիայի շուրջ անցել է «շատ բարդ», ինչը  մեկ անգամ ևս հաստատում է, որ «Նորմանդական ձևաչափի» շրջանակներում առանցքային հարցերի շուրջ կրկին հնարավոր չի եղել գրանցել առաջընթաց:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: