Արցախին ինքնավարություն տալու Ալիևի հայտարարությունները կառուցողական չեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը շաբաթ օրը Բաքվում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, ընդգծելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի նախագահի հետ հանդիպելու պատրաստակամությունը, միաժամանակ անդրադարձել է նաև կարգավիճակի խնդրին՝ նշելով. «Ապագա կարգավիճակի հարցը բարձրացվել է հենց նախագահ Ալիևի կողմից, և մենք ողջունում ենք այդ քայլը»: Գուցե և կարելի էր սպասել, որ Բաքվում գտնվող համանախագահը կփորձի ընդգծել այդ երկրի ու նրա նախագահի ջանքերը, «կառուցողական» տրամադրվածությունը հակամարտության կարգավորման գործում, սակայն ոչ երբեք իրականությունը խեղաթյուրելու ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմությունն անտեսելու ճանապարհով:
Նախ Ալիևի հայտարարությունը Ղարաբաղին Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն տալու պատրաստակամության մասին անընդունելի է ներկայացնել որպես ադրբեջանական կողմի զիջում կամ կառուցողականության դրսևորում: Բավական է միայն նշել, որ նույն համանախագահների կողմից բանակցային սեղանին դրված փաթեթի՝ Մադրիդյան փաստաթղթի դրույթներն են սահմանում, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող Արցախի ժողովրդի կամարտահայտման հիման վրա: Ադրբեջանի «բարի կամքն» այստեղ անելիք չունի, ավելին՝ սա փորձ է խախտելու բանակցությունների տրամաբանությունն ու կանխորոշելու Արցախի վերջնական կարգավիճակի հարցը:
Ադրբեջանի կողմից Արցախին լայն ինքնավարություն տրամադրելու մասին հայտարարությունն այսօր ոչ այլ ինչ է, եթե ոչ Ալիևի հերթական «խորամանկ» քայլը՝ տապալելու Մադրիդյան գործընթացը: Բացի այդ՝ որպես կառուցողական կողմ ներկայանալու ճանապարհով Ալիևը փորձում է խուսափել նաև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունից: Չէ՞ որ դեռ մի քանի օր առաջ Ալիևը խոստովանում էր, որ իրեն ստիպում են ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը:
Եվ վերջում չմոռանանք նաև այն փաստը, որ ժամանակին, այն է՝ 1998-ին, հենց Ադրբեջանն է դեմ արտահայտվել Ղարաբաղին լայն ինքնավարություն տալու գաղափարին, որն այն ժամանակ ձևակերպված էր Մինսկի խմբի կողմից ներկայացված «ընդհանուր պետության» տարբերակում: Ադրբեջանի մոտեցումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ողջ ընթացքում, այդ թվում այսօր շարունակում են մնալ ծայրաստիճան մաքսիմալիստական: Հակամարտության կարգավորման ամբողջ գործընթացի և ոչ մի փուլում ադրբեջանական կողմը չի ներկայացել որպես կառուցողական կողմ, այլ ճիշտ հակառակը՝ բանակցությունների ընթացքում հայտնվելով փակուղում՝ անմիջապես որդեգրել է ուժի կիրառման միջոցով գործընթացը տապալելու քաղաքականություն:
Այս ամենը հաշվի առնելով՝ առնվազն անլուրջ է կառուցողականություն փնտրել Ղարաբաղին լայն ինքնավարություն տալու Ալիևի հայտարարություններում: Սա պիտի գիտակցեն բոլորը, առավել ևս հակամարտության կարգավորման գործընթացում անմիջականորեն ներգրավված կողմերը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ