ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ Բաքվին ևս մեկ հնարավորություն է տրվել

Հոկտեմբերի 23-25-ը կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան: Ուշադրության կենտրոնում գտնվող հիմնական հարցերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումն էր և դրա ժամկետների հստակեցումը:

Համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի տարածած հայտարարության համաձայն համանախագահները ծրագրում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հանդիպել 2016 թվականի դեկտեմբերին Համբուրգում ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովի ժամանակ: Նույն հայտարարության համաձայն` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ ամենավաղ ժամկետներում հնարավոր հանդիպումը դառնալու է Համբուրգում արտգործնախարարների հետ քննարկվող հիմնական հարցերից մեկը: Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ամենաշուտը կարող է կայանալ դեկտեմբերի վերջին:

Նախագահների հանդիպման հետաձգումը կարող է պայմանավորված լինել քաղաքական բանակցությունների անցկացման համար համապատասխան հիմք ստեղծելու անհրաժեշտությամբ: Հայկական կողմերը բազմիցս շեշտել են, որ միայն Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված որոշումների լիակատար իրականացումը կարող է հիմք ստեղծել հետագա բանակցությունների համար:

Համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցը ցույց տվեց, որ որոշակի քննարկումներ կան ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման ուղղությամբ: Սակայն սա Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռբերված միակ պայմանավորվածությունը չէ: Առաջնային պայամանավորվածություններից էր, օրինակ, հետագա էսկալացիայի ռիսկը նվազեցնելու նպատակով հնարավորինս կարճ ժամանակում ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի մշակումն ու կիրառումը, որի ուղղությամբ դեռևս ակնառու տեղաշարժ չկա: Նույն Վիեննայի հանդիպման կարևոր պայմանավորվածություններից էր «հավատարմությունը հրադադարի ռեժիմին», որի պահպանման մասին ևս դժվար է խոսել:

Այս տեսանկյունից պատահական չէ այն հանգամանքը, որ համանախագահները տարածած հայտարարության մեջ նույնպես ընդգծում են, որ «հրադադարի ռեժիմի պահպանումը ապահովում է ընթացող բանակցությունների անհրաժեշտ հիմքը»՝ կարևորելով «Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունած որոշումների լիակատար իրականացումը»: Համանախագահների կարծիքով «ամենաբարձր մակարդակով նման երկխոսությունն անհրաժեշտ է կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու նպատակով»:

Սա նշանակում է, որ Ադրբեջանին հերթական հնարավորությունն ու ժամանակն է տրված հրաժարվելու սադրանքներից և պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու բանակցություններին: Ի վերջո, պայմանավորվածությանը համաձայնություն տալը և այնուհետև դրանից հրաժարվելը մեծագույն սադրանքն է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: