ԵՐԵՎԱՆ 32 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկարայում ձերբակալվել է հայտնի թուրք լրագրող Քադրի Գյուրսելը, ով Ադրբեջանին խորհուրդ էր տվել մոռանալ Արցախի մասին

nediyor.com

Թուրքիայում ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի խմբագրակազմի դեմ ոստիկանական գործողության շրջանակում ձերբակալվել է նաև հայտնի թուրք լրագրող, «Ջումհուրիյեթ» պարբերականի գլխավոր խորհրդատու Քադրի Գյուրսելը, գրում է թուրքական «Սաբահ» թերթը: 

«Ինձ ձերբակալելու մասին որոշում է կայացվել: Տանս մեջ խուզարկություն է իրականացվում հիմա: Տուն եմ գնում»,- մինչ ձերբակալվելը գրել էր լրագրողը Twitter-ի իր էջում:

Իր հոդվածներից մեկում Գյուրսելը կոչ էր արել Ադրբեջանին մոռանալ Արցախի մասին և դեմ էր արտահայտվել Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության հարցում Ղարաբաղյան խնդրի շահարկմանը: Հայտնի թուրք լրագրողը, 2009 թվականին այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ էր դրել անմար կրակի մոտ, գրում է tert.am-ը:

Նախօրեին Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում հատուկ գործողություն է իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դեմ: «Ջումհուրիյեթ»-ի խմբագրակազմի 13 անդամ մեղադրվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն ու հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժմանն աջակցություն ցուցաբերելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 3,03 կմ/ժ
    32 C°
     
    32°  19° 
    26.06.2024
    29°  16° 
    27.06.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: