ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն Թուրքիային տնտեսական սանկցիաներով է սպառնում

C. Turkel / AFP / Getty Images

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը չի բացառել Եվրամիության կողմից տնտեսական պատժամիջոցների սահմանումը Թուրքիայի դեմ՝ ընդդիմության և լրագրողների հարցում նախագահ էրդողանի քաղաքականության պատճառով:

Ինչպես նշել է նախարարը, Թուրքիայի արտահանման 50 տոկոսը գնում է ԵՄ երկրներ, Թուրքիայում արվող ներդրումների 60 տոկոսը ստացվում է Եվրոպայից: «Դա ճնշման անսահմանափակ միջոց է, և որոշակի պահի մենք չենք հրաժարվի դրա կիրառումից»,-ասել է Ասելբորնը Deutschlandfunk գերմանական ռադիոկայանին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ասելբորնը խստորեն դատապարտել է վերջին զարգացումները Թուրքիայում: Ըստ նախարարի՝ էրդողանն անտեսում է իրավունքի գերակայությունն, ինչն անհարիր է ԵԽ և ՆԱՏՕ-ի անդամ երկրին, որը նաև մտադիր է անդամակցել ԵՄ-ին: «Դա բռնապետության կիրառման ձեռնարկ է»,-ասել է նա:

«Ինձ թվում է, որ եթե որևէ մեկն այսօր Թուրքիայում պաշտպանում է մարդու իրավունքները, նրան կասկածում են կամ ահաբեկչության, կամ Գյուլենի հետնորդ լինելու մեջ»,-ասել է Ասելբորնը:

Նախարարն ամենասարսափելին այն է համարել, որ Թուրքիայում յուրօրինակ «քաղաքացիական մահ» է կիրառվում` համապատասխան մարդիկ զրկվում են աշխատանք ստանալու շանսից, չեն կարողանում փող աշխատել ընտանիքները պահելու համար, զրկվում են բնակտարածքից: «Այդպիսի միջոցներ են կիրառվել նացիստների ժամանակ»,-ասել է Ասելբորնը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: