Եվրահանձնաժողովի զեկույց. Թուրքիայի առաջ ԵՄ դռները փակվեցին վերջնականապե՞ս

ԵՄ-ին անդամակցելու հարցով առաջընթացի շուրջ Թուրքիայի վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցը համարում է կողմնակալ, հայտարարել է երկրի փոխվարչապետ Նուման Քութլումուշը: «Այս զեկույցը միակողմանի է, այն պարունակում է մեզ համար անընդունելի ձևակերպումներ», - հայտարարել է նա: «Այս զեկույցը մեզ տխրեցրել և մտահոգել է: Այն պարունակում է դրույթներ, որոնք անցում են բոլոր սահմանները: Մենք ցանկանում ենք տեսնել ԵՄ-ին մեր կողքին՝ ահաբեկչության դեմ պայքարում», - հայտարարել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Նշենք, որ Թուրքիայի վերաբերյալ Առաջընթացի զեկույցը, ի տարբերությունուն նախորդ տարվա, արձանագրել է երկրում բարեփոխումների գործընթացի ոչ թե դանդաղում, այլ հետընթաց:
Եվրամիության ամենամայա զեկույցում, մասնավորապես, արձանագրվում է քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորտում Անկարայի քաղաքականության ձախողումները: Զեկույցում քննադատությունները վերաբերում են խոսքի ազատությանը, հավաքներ կազմակերպելու ազատությանը, դատաիրավական համակարգին, մահապատիժը վերականգնելու վերաբերյալ Թուրքիայում ընթացող քննարկումներին, վերջին շրջանում երկրի ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին և այլն: Եվրահանձնաժողովը նաև անբավարար է գնահատել ԵՄ նորմերին թուրքական օրենսդրության համապատասխանեցմանն ուղղված ԵՄ ջանքերը: Նշվում է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո արտակարգ դրության հայտարարումը հնարավորություն է տալիս կառավարությանը, որը նախագահում է երկրի նախագահը, կառավարել օրենսդրական դեկրետների միջոցով: Այս ընթացում ընդունվել է 9 նման դեկրետ, որոնք ներառում են այդ թվում նաև պաշտպանվելու իրավունքի սահմանափակում, կալանավորման ժամկետի երկարացում և այլն: Այս կապակցությամբ նշվում է, որ, չնայած հեղաշրջման փորձից հետո Անկարան հայտարարեց Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի որոշ դրույթների գործողության դադարեցման մասին, սակայն թուրքական սահմանադրությունը պարունակում է իրավունքներ, որոնք չեն կարող ոտնահարվել նույնիսկ արտակարգ դրության պայմաններում, ինչպես, օրինակ, հակառակ ազդեցություն ունեցող քրեական օրենքներից պաշտպանվածությունը կամ անմեղության կանխավարկածը: Այս կապակցությամբ ԵՄ կասկած է հայտնում ձեռնարկված միջոցառումների համաչափության և դրանց նկատմամբ հասանելիության, ինչպես նաև արդարատադության համակարգի անաչառության կապացությամբ:
Զեկույցում նշվում է, որ որևէ առաջընթաց չի արձանագրվել քաղաքական կուսակցությունների և ընտրությունների վերաբերյալ իրավական դաշտի ԵՄ նորմերին համապատասխանեցման առումով՝ ընդգծելով, մասնավորապես, պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքի ընդունումը և ընդդիմադիր քրդամետ կուսակցության պատգամավորների ձերբակալությունը:
Նախորդ տարվա համեմատ էլ ավելի մեծ հետընթաց է գրանցվել դատական համակարգում և խոսքի ազատության ոլորտներում: Մասնավորապես՝ արձանագրվում է, որ նախորդ տարվա ընթացքում նկատված ոչ անկախ միտումներն ավելի են խորացել, իսկ ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում խոսքի ազատությունը հասել է ծայրահեղ մակարդակի (լրագրողների ձերբակալությունները,լրատվամիջոցների փակում և այլն):
Զեկույցի առանձին հատվածում խորը անհանգստություն է արտահայտվում կանանց, փոքրամասնությունների, ինչպես նաև ԼԳԲՏ ներկայացուցիչների նկատմամբ Թուրքիայում իրականացվող ճնշումների հետ կապված:
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայի տնտեսական իրավիճակին: Առաջին անգամ Եվրահանձնաժողովի զեկույցում Թուրքիան տնտեսական առումով աճ չի արձանագրել:
Զեկույցում Եվրահանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ Թուրքիան 2016 թվականին ավելի է հեռացել եվրաինտեգրման ճանապարհից: Սա, ինչպես նաև Եվրախորհրդարանի նախագահի կողմից Թուրքիայում պատգամավորների և լրագրողների ձերբակալության խիստ քննադատությունը և Թուրքիայի նկատմամբ հնարավոր ԵՄ պատժամիջոցների սահմանումը, լուրջ քննադատության է արժանացել Անկարայում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել են 53 տարի ԵՄ դռների առջև սպասելուց հետո իրենք հանրաքվե կանցկացնեն ԵՄ–ին անդամակցելու հարցի շուրջ:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ ջոկատայինների գումարտակ կուղարկի Կոսովո Կոսովոյի իրադարձություններից հետո, ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարության խնդրանքով, 65-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի...
- Թուրքիայի հետախուզության ղեկավարը կարող է ստանձնել փոխնախագահի պաշտոնը Նախարարների կաբինետը գրեթե ամբողջությամբ կթարմացվի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Մևլութ Չավուշօղլուն...
- Թուրքիայի տնտեսությունը կոլապսի շեմի՞ն Էրդողանի վարչախումբը հայտնի է դրամավարկային իր ոչ օրինաչափ քաղաքականությամբ:
- Էրդողանը երկրորդ փուլով ընտրվեց Թուրքիայի նախագահ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդր փուլի քվեարկության արդյունքներով նախագահ է ընտրվել գործող...
- Էրդողանը հավաքել է 49,35%, Քըլըչդարօղլուն՝ 45% ձայն՝ քվեաթերթիկների 100%-ը մշակելուց հետո. TRT Haber Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար 50% գումարած մեկ ձայն։ Մայիսի 28-ին նշանակվել է քվեարկության...
-
14:47
Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. ԱՀ ՊՆ
-
14:06
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է արցախցիներին հրատապ օգնության տրամադրման վերաբերյալ բանաձև
-
12:30
Աննա Վարդապետյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուս, եղել Վերին Շորժայի դիրքերում
-
11:22
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում. Արցախի Հանրապետության ՊՆ
-
11:16
ԻԻՀ ՆԳ նախարարն այցելել է Իրան-Ադրբեջան սահման
-
11:01
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
-
10:52
Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ
-
10:17
Առաքելական Եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից
-
09:12
ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ մեղադրվաղ ադրբեջանցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է
-
22:02
Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին այլընտրանք այժմ չկա․ Կոպիրկին
-
21:29
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա
-
20:33
Գարեգին Բ-ն անդրադարձել է եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա տարաձայնություններին
-
19:26
Սոչիում կայացել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը
-
19:20
ՀՀ-ում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր նորմերին համապատասխան․ Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է
-
19:14
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է հայ-ադրբեջանական կարգավորումից Ռուսաստանին դուրս մղելու ԱՄՆ-ի փորձերի մասին
-
18:07
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:38
Գարեգին Երկրորդը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Պապին
-
17:02
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 15 հիվանդ
-
16:16
Կարևոր է ոչ թե հարթակը, այլ պայմանավորվածությունը․ փոխվարչապետը՝ ապաշրջափակման մասին
-
15:55
Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել, պատիժը պայմանականորեն չի կիրառվի, նա ազատ արձակվեց
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
11:11
Արևմտյան պատժամիջոցները՝ սպառնալիք ՀՀ-ի համար
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
09:09
Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
21:07
Պայքարը բանակցային սեղանի շուրջ թեժանում է. Քիշնևյան հանդիպման ամփոփում
-
11:00
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի շեմի՞ն
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 5,66 կմ/ժ