ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Եվրամիության ցանկությունն է նոր շրջանակային համաձայնագրում ընդգրկել առավելագույնը. Նալբանդյան

Գործընկերների հետ այսօր արդյունավետ քննարկումներ ունեցանք, անդրադարձել ենք Ռիգայի գագաթաժողովի արդյունքներին,- Երևանում անցկացվող Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպման շրջանակներում  կայացած ասուլիսում ասաել է  ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նախարարի խոսքով՝  անցնող տարվա ընթացքում Հայաստանը մասնակցել է մի շարք ծրագրերի, ինչպիսիք են փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման «Կոսմե»  ծրագիրը,  հետազոտության և նորարարարություններ «Հորիզոն 2020» ծրագիրը, մեկնարկել է «Ստեղծագործ Եվրոպա»  նախաձեռնությանը միանալու գործընթացը,  ինչը հնարավարություն է տալու ընդլայանել մշակութային  փոխանակումների  շրջանակը:

«Ակնկալում ենք նաև առաջիկայում սկսել բանակցություններ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու  շուրջ»,- հավելեց Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը հուսով է, որ շուտով կմեկնարկի նաև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը:

Պատասխանելով հարցին, թե ե՞րբ կկնքվի  ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը, նախարար Նալբանդյանն ասաց, որ  մեկնարկից՝ 2015 թվականի դեկտեմբերից հետո արդեն  կայացել է բանակցությունների վեց փուլ, որոնք բավականին հաջող են եղել, արձանագրվել է առաջընթաց:

Հաջորդ փուլը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին:

ԱԳ նախարարի խոսքով՝ բանակցություններն ավարտելուց հետո Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել համաձայնագիրը: Միաժամանակ հույս հայտնեց, որ ԵՄ ներքին քննարկումները  արագ  կլինեն և ԵՄ-ն էլ պատրաստ կլինի շրջանակային համաձայնագիրը ստորագրելուն:

«Ամենակարևորն այն է, որ Հայաստանը, Եվրամիությունը ցանկանում են, որ համաձայնագիրը  հնարավորինս արտացոլի մեր հարաբերությունների ամբողջ էությանը, խորությունը: Կարծում եմ՝ և Հայաստանի, և Եվրամիության ցանկությունն է նոր շրջանակային համաձայնագրում  ընդգրկել առավելագույնը, ինչի մասին կարող ենք պայմանավորվածության գալ»,- նշեց Էդ. Նալբանդյանը:

Նա հիշեցրեց, որ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ հանձնակատար  Քեթրին Էշթոնի հետ փոխանակել են նամակներ, որտեղ հստակ նշվում է, թե ՀՀ-ի, թե ԵՄ-ի կողմից, որ պատրաստ են գնալ բոլոր ուղղություններով, ինչքան հնարավոր է խորը և հեռու  փոխգործակցության շրջանակներն ընդլայնելով՝  նկատի ունենալով ՀՀ պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում:  

Ասուլիսին ներկա Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը հույս հայտնեց, որ բանակցությունները հաջորդ տարվա ընթացքում կավարտվեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: