ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկյան ժողովրդավարության պարադոքսը

ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո ամերիկյան մամուլը ողոված է տարաբնույթ նյութերով, որոնցում հարցականի տակ է դրվում ԱՄՆ ընտրական համակարգում գործող ընտրական կոլեգիայի արդյունավետության հարցը և հնչում են այն փոփոխելու առաջարկներ:

ԱՄՆ հանրային շրջանակներում նման տեսակետները սկսեցին ավելի ակտիվ շրջանառվել, երբ  պարզ դարձավ, որ ընտրողների կողմից Քլինթոնին տրված ձայները շուրջ 2.000.000-ով ավելի են, քան Թրամփին տրված ձայները: Անհրաժեշտ է նկատել, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների պատմության մեջ սա առաջին և միակ դեպքը չէ: Օրինակ, 2000 թվականին դեմոկրատ թեկնածու Ալ Գորին տրված ընտրողների ձայները 500.000-ով ավելի էին, քան ընտրություններում հաղթած հանրապետական թեկնածու Ջորջ Բուշին տրված ընտրողների ձայները:

Ինչո՞ւմ է կայանում այս պարադոքսը: ԱՄՆ Սահմանադրությամբ, բնակիչներն ուղղակիորեն չեն ընտրում նախագահին, այլ ընտրում են ընտրիչների ձայների միջոցով: Սրա հետ մեկտեղ ԱՄՆ 48 նահանգներում և Վաշինգտոնում գործում է «հաղթողը տանում է ամեն ինչ սկզբունքը»:  Այսինքն, եթե օրինակ, նահանգներից մեկում, թեկնածուներից մեկը ձայների  ընդամենը  մեկ տոկոս առավելությամբ  առաջ է անցնում մյուսից, նա ստանում է  այդ նահանգին հատկացված բոլոր ընտրիչների ձայները:Ահա թե ինչու,  թեկնածուն, բոլոր նահանգների կտրվածքով, կարող է ստանալ բնակչության ձայների մեծամասնությունը, սակայն պարտվել ընտրություններում՝ չստանալով ընտրիչների ձայների մեծամասնությունը:

Ընտրական կոլեգիայի արդյունավետության հարցն առաջին անգամ չէ, որ բարձրաձայնվում է ԱՄՆ-ում: Վերջին 200 տարվա ընթացքում ԱՄՆ կոնգրեսում ավելի քան 700 առաջարկ է հնչել՝ փոփոխելու կամ ամբողջությամբ վերացնելու ընտրական կոլեգիայի համակարգը, սակայն դրանցից և ոչ մեկը չի ստացել ԱՄՆ կոնգրեսի հավանությունը:

Կարող ենք փաստել, որ հարցի շուրջ ամերիկյան մամուլում շրջանառվող տեսակետներն, առավել քան տրամաբանված և հիմնավոր են: Ստացվում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում գործող ընտրական կոլեգիայի համակարգի պատճառով, երկրում կարող է նախագահ դառնալ այն թեկնածուն, ով չի ստացել ընտրողների մեծամասնության ուղղակի քվեն: Եթե սա դիտարկենք ընտրություններում ուղղակի քվեարկության ունեցող երկրների դեպքում, ինչպիսին է նաև Հայաստանի Հանրապետությունը, կհանգենք եզրակացության, որ այդ թեկնածուն ուղղակի կարող է դիտարկվել ոչ լեգիտիմ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0 կմ/ժ
    18 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: