ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուզբեկստանում նախագահական ընտրություններ են

EurasiaNet.org

Ուզբեկստանում այսօր տեղի է ունենում նախագահական ընտրություններ, որոնք արդեն իսկ ճանաչվել են կայացած, հայտնում է КорреспонденТ-ը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 11:00-ին քվեարկությանը մասնակցել է 6 891 577 մարդ, ինչը կազմում է գրանցված ընտրողների 33,73 տոկոսը:

Նախագահի ընտրությունների վերաբերյալ օրենքի համաձայն` ընտրությունները կայացած ճանաչելու համար անհրաժեշտ է քվեարկության ցանկերում ներառված ընտրողների ավելի քան 33 տոկոսի մասնակցությունը:

Ուզբեկստանում պաշտոնապես գործող բոլոր չորս քաղաքական կուսակցություններն իրենց թեկնածուներին գրանցել են ընտրությունների մասնակցության համար:

Ուզբեկստանում արտահերթ ընտրություններն անցկացվում են երկրի Սահմանադրության համաձայն` նախագահ Իսլամ Կարիմովի մահվան կապակցությամբ, ով մահացել է սեպտեմբերի 2-ին` 79 տարեկան հասակում:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 1,03 կմ/ժ
8 C°
 
17°   
23.03.2023
18°  10° 
24.03.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։