2016-ին Ալիևն ամրապնդեց իր կլանի դիրքերը և թուլացրեց երկրի սոցիալ-տնտեսական վիճակը
Տնտեսական խնդիրներից մինչև Ալիևի ընտանիքի օֆշորային սկանդալ, ակտիվիստների ձերբակալություններից մինչև Ալիևի կլանի դիրքերի ամրապնդում. ահա այսպիսի ուշագրավ զարգացումներով էր հարուստ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը 2016 թվականին:
Տարին Ադրբեջանի համար բավականին ծանր սկսեց: 2015թ-ին արհեստականորեն կայուն պահած տնտեսությունը տարվա սկզբից լուրջ խնդիրների առջև կանգնեց: Միայն հունվար ամսվա ընթացքում փակվեցին ավելի քան 7 բանկ: Պատճառն այն էր, որ նրանց գումարային կապիտալը չէր համապատասխանում ԿԲ-ի կողմից պահանջվող չափին, ինչպես նաև բանկերն ի վիճակի չէին վարկատուների առջև կատարել իրենց պարտավորությունները և ընթացիկ հուսալի ղեկավարում ապահովել: Սրան հետևեց համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքների ներկայացուցչությունների գրասենյակների փակումն այդ երկրում: Ինչպես Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն է հայտնում, Ադրբեջանը թևակոխել է տնտեսական հետընթացի ժամանակաշրջան և, ըստ կանխատեսումների, կունենա ՀՆԱ-ի 3.3-տոկոսանոց անկում:
Տնտեսական նման լուրջ խնդիրների ի հայտ գալու առիթ դարձավ նավթի գների անկանխատեսելի ու արագ անկումը, սակայն պատճառը միայն դա չէր: Պանամայի փաստաթղթերի հրապարակումները բացահայտեցին Ալիևի կողմից պետական բյուջեն մսխելու քաղաքականությունը: Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը (OCCRP) տեղեկություններ հրապարակեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի սեփականության մասին: Ըստ հրապարակված տվյալների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը գաղտնի ընկերություններ ունի օֆշորային գոտում, որոնց միջոցով ղեկավարում է Լոնդոնում անշարժ գույքը և այլ ակտիվներ: Նշվում է, որ Ալիևների ընտանիքն ամբողջ աշխարհում ավելի քան 140 մլն դոլարի անշարժ գույք ունի՝ Լոնդոնում, Դուբայում, Մոսկվայում, չեխական Կառլովի Վարի քաղաքում և այլն:
Նման բացահայտումը սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում հայտնված ադրբեջանական հանրության մոտ պետք է առաջացներ դժգոհություն և դրդեր նրանց դիմել ինչ-ինչ քայլերի: Այնուամենայնիվ, սա էլ կանխվեց…
ԼՂՀ-ի նկատմամբ ագրեսիայի դիմելով և սեփական հանրության մոտ ուժեղ պետության իմիտացիա ստեղծելով՝ Ալիևը ոչ միայն իր հասարակության հիշողությունից ջնջեց օֆշորային սկանդալը, այլև բավականին լավ հող նախապատրաստեց սահմանադրական բարեփոխումների համար՝ այդ թվում ձերբակալելով այդ փոփոխություններին դեմ արտահայտվողներին:
«Առաջարկված փոփոխություններից մի քանիսը հակասում են ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին ու օրենքի գերակայությանը», - հայտարարում էին Ադրբեջանցի մի խումբ իրավապաշտպաններ՝ կոչ անելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին իրավական գնահատական տալ նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին: Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունները չեղարկելու կոչով էր հանդես եկել նաև «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը, սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննադատությունների էր արժանացել Արևմուտքի, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից:
Ինչևէ, սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում քվեարկողների մոտ 92 տոկոսը հաստատեց փոփոխությունները Ադրբեջանի Սահմանադրության մեջ: Ըստ այդ փոփոխությունների՝ ընդլայնվում են երկրի նախագահի լիազորությունները, ստեղծվում է առաջին փոխնախագահի և փոխնախագահների ինստիտուտ, իսկ փոխնախագահին էլ նշանակելու է անձամբ պետության ղեկավարն` առանց որևէ ինստիտուտի հետ համաձայնեցնելու: Նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարվա փոխարեն դառնում է 7 տարի, և նախագահին լիազորություն է տրվում պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ հայտարարել:
Ավելին՝ երկրի ղեկավարման գործընթացում նույնիսկ ամենափոքր խոչընդոտներից խուսափելու համար վերջերս էլ փոփոխություն մտցվեց Ադրբեջանի քրեական օրենսգրքում: Այսուհետ տեղեկատվական համացանցի տիրույթում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկելու ցանկացած փորձ անող կտուգանվի 500-1000 մանաթով (137.500 - 275.000 դրամ), կամ կդատապարտվի մինչև 2 տարվա ազատազրկման:
Այսպիսով, Ալիևն ու իր կլանը մուտք են գործում 2017 թվական իրենց դիրքերն էապես ավելի ամրապնդած, իսկ երկիրն ու այդ երկրի հասարակությունը թևակոխում են սոցիալ-տնտեսական դժվարություններով, սահմանափակումներով լի տարի:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանի ոստիկանությունը ցրել է ԿԸՀ դիմաց կազմակերպված հերթական բողոքի ցույցը Ադրբեջանական ոստիկանությունն հերթական անգամ ցրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ կազմակերպված բողոքի...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. Ադրբեջանում և Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող զարգացումները «Հայացք Երևանից. Realpolitik» հաղորդման շրջանակներում «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի...
- Ընտրությունների ժամանակ Ադրբեջանի իշխանություններն իրենց առաջ երեք հիմնական խնդիր էին դրել. Նարեկ Մինասյան Ադրբեջանական իշխանությունների նպատակն է ստեղծել լեգիտիմության իմիտացիա, ցույց տալ, որ տեղի են ունենում դեմոկրատական...
- Ընտրվելու պարագայում լուծելու եմ Ադրբեջանում բնակվող և ամուսնանալ չկարողացող կանանց խնդիրները. Ադրբեջանի նախագահի թեկնածու Պատերազմի մեջ գտնվող երկրում բնակչության աճի համար տարբեր մեխանիզմների մշակումն ու իրագործումը պակաս կարևոր...
- Իշխանությունը պահելու համար՝ Ալիևը փոխում է «խաղի պայմանները» Ադրբեջանի նման բռնապետական երկրների պարագայում իշխանության վերարտադրությունը, միջազգային հանրությանը դա «մարսեցնելն»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ