ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանին կրկին չհաջողվեց «ազատվել» հետաքննության մեխանիզմներից

Համբուրգում տեղի ունեցող ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստը հարթակ ծառայեց այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու ջանքերի համար:

Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կարծես թե ներկա պահին «հիմնական կռվանն» են դարձել կողմերի միջև: Ադրբեջանը փորձում է ամեն կերպ խուսափել դրանցից և վստահության միջոցների իրականցման փոխարեն զիջումներ է պահանջում, իսկ հայկական կողմերը ցանկանում են ապրիլյան սցենարի չկրկնման երաշխիքներ ստանալ և տեսնել, որ առնվազն ինչ-որ հարցերում Ադրբեջանը կատարում է պայմանավորվածությունները:

Ինչպես ցույց տվեց Համբուրգում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարությունը, Ադրբեջանի՝ այս պահանջների կատարումից խուսափելու քաղաքականությունը դեռ չի հաջողում: Հայտարարության մեջ ևս մեկ անգամ շեշտվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, անուղղակիորեն Ադրբեջանին կոչ արվեց չխոչընդոտել դեսպան Կասպրշիկի դիտորդական առաքելության ընդլայնմանը և ևս մեկ անգամ շեշտվեց Ադրբեջանի համար այդքան ոչ ցանկալի հետաքննության մեխանիզմների ներդրման կարևորությունը: Ի դեպ, հետաքննության մեխանիզմների պահանջն առկա է նաև նախորդ տարի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

Դրան զուգահեռ, նույն ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտարարեց, որ ԵԱՀԿ-ն աշխատում է Ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակման ուղղությամբ:

Այս համատեքստում պետք է նշել, որ Ադրբեջանը փորձում է նվազագույնի հասցնել իր համար ոչ ցանկալի վստահության միջոցների կատարման անհրաժեշտությունը՝ միևնույն ժամանակ կառուցողական թվալով: Պատահական չէր, որ իր ելույթի ժամանակ Մամեդյարովը հատուկ շեշտեց հենց Սանկտ Պետերբուրգի հանդիպման պայմանավորվածությունների կարևորությունը, որոնցում հետաքննության մեխանիզմները բացակայում էին:  Սակայն, ինչպես ցույց տվեցին Համբուրգի զարգացումները, Բաքվին դա դեռևս չի հաջողվում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: